Վրաստանի հանրակրթական դպրոցներում շուրջ 2300 նոր ուսուցիչ է ընդունվել աշխատանքի, ավելի վաղ 4080 թափուր տեղ էր հայտարարվել: Այս մասին «Ինտերպրեսն»-ին տեղեկացրել է Ուսուցիչների մասնագիտական ​​կրթության ազգային կենտրոնի ղեկավար Բերիա Շուկակիձեն:

Նրա խոսքով՝ այս պահին չկա առանց ուսուցչի դասարան, քանի որ մնացած դասաժամերը բաշխվել է դպրոցներում մինչև հիմա աշխատող մյուս ուսուցիչների միջև:

Մեծ թվով թափուր աշխատատեղ էր առաջացել այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախաձեռնությամբ՝ 6 300 կենսաթոշակային տարիքի ուսուցիչներ լքեցին դպրոցը` դրամական պարգևի դիմաց:

«Մինչև 2300 նոր ուսուցիչներ են գործի անցել դպրոցներում: Այսօր առանց ուսուցիչ դասարան չկա: Վրաստանում որոշ առարկաների մասնագետների պակաս միշտ է եղել: Մեր աշխարհագրությունից ելնելով՝ մենք ունենք մինչև 1000 դպրոց, որտեղ երեխաների թիվը 100-ից պակաս է: Կան դպրոցներ, որտեղ 5 երեխա է, կա նաև 1 երեխայի համար դպրոց, և իհարկե, ժամերի քանակը քիչ է», – ասել է Բերիա Շուկակիձեն: