Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու 91-98 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների անցկացման համար հայտարարվել է տենդեր-մրցույթ։

Վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 40770406.00 լարիի տենդեր-մրցույթ է հայտարարել։

Ճանապարհի 7 498 մետր հատվածի նորոգումը կմեկնարկի Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ։ Հաղթող ընկերությունը վերանորոգումը ավարտելու համար 11 ամիս կունենա։ Իսկ աշխատանքային երաշխիքը երկու տարի է։

Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) մայրուղու վերանորոգումը կատարվելու է երկու էտապով, առաջի էտապի ընթացքում վերանորգվելու էր Օրլովկա-Հայաստանի սահման տանող ճանապարհը, իսկ այս նոր հայտարարված տենդեր-մրցույթի ժամանակ կվերանորգվի Նինոծմինդա-Օրլովկա ճանապարահահատվածը։

նինօտսմինդաօռլօվա

Տենդեր-մրցույթի հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք, որ Օրլովկա-Հայաստան ճանապարհահատվածի տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» քութաիսյան ընկերությունը: