Solaris Energy Systems ընկերությունը Ջավախքում առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ անհատական լուծումներից մինչև խորհրդատվություն, համակարգերի իրականացում և սպասարկում:

Առաջինը միացեք արևային էներգիային

Ընկերության պոտենցիալ հաճախորդները կարող են լինել՝ փոքր և միջին բիզնես, հեռահաղորդակցություն և տրանսպորտ, կրթություն, բժշկություն, բանկային սեկտոր, էլեկտրաէներգիայի արդյունաբերություն, մասնավոր տների սեփականատերեր և այլն:

Ընտրելով Solaris Energy Systems ընկերությունը՝ դուք երաշխավորվում եք, որ վերոհիշյալ ծառայություններն իրականացվելու են միջազգային չափանիշներին համապատասխան:

damala arevayin energia

Մենք Ջավախքում առաջարկում ենք վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ոլորտում տարբեր չափերի և բարդության բարձրորակ լուծումներ: Ընկերությունն ունի երաշխիքային ժամանակահատվածում սպասարկման և հետագա վերազինման հնարավորություն: Ջավախքում արևային էներգիային առաջինը միացել են Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, այնուհետև Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: Շատպեք միանալ արևին:

Մենք առաջարկում ենք մի շարք արտադրատեսակներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, այդ թվում արևային ֆոտովոլտային վահանակներ, արևային ջրատաքացուցիչներ, մարտկոցներ, աքսեսուարներ, էներգախնայող LED լուսավորման համակարգեր:

Արևային կայանները կարող են էլեկտրականություն արտադրել առանց արևի ուղիղ ճառագայթների: Արևային կայանները կարող են կլանել արևի լույսի սպեկտրի տարբեր մասերը: Ուստի, եթե արևի ճառագայթներն ուղղակիորեն չեն ընկնում արևային կայանների վրա, դա չի նշանակում, որ արևի էներգիան չի կլանվում և չի օգտագործվում արևային կայանների բջիջների կողմից` էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Ժամանակն է տեղադրելու այս էներգաարդյունավետ կայանները Ձեր բնակարաններում և կազմակերպություններում: Շտապեք և օր առաջ միացեք արևին:

jrataqacucich

Գումարի հետվերադարձ

Մեխանիզմն այսպիսին է՝ ամսվա կտրվածքով արտադրված և սպառված էլեկտրաէներգիան փոխանակվում է ցանցի հետ: Եթե ավել է մատակարարվել, ցանցն իրեն վճարում է:

Սա հնարավորություն է տալիս թոքր և միջին բիզնեսին էլ ընդգրկել այս մեխանիզմներում, այսինքն՝ պլանավորել սեփական սպառումը սեփական արտադրությամբ:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ ընտանիքին արևային կայան ունենալու համար

Ջրատաքացուցիչների գներն սկսվում են 700 $-ից, իսկ էլեկտրական կայաններինը՝ 1 կիլովատտը 880$ կախված հզորությունից տեղադրման տեղից, տանիքի ձևից և այլն: Արևային համակարգերի տեղադրման և օգտագործման ժամկետը 25 տարուց ավելի է:

1 կիլավատ կայանը միջինն օրական արտադրում է 4,3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, այսինքն՝ ամիսը մոտավոր 130 կիլովատ/ժամ: Իսկ դա նշանակում է, որ 1 ընտանիքին 1,5-ից 2 կիլովատ հզորության կայան է պետք: Իսկ եթե ուզում եք նաև պետությանը հոսանք վաճառել, ապա անհրաժեշտ է 3 կիլովատ:

jrataqacucich

Արևային ջրատաքացուցիչները լավագույն ներդրումն են Ձեր և Ձեր ընտանիքի համար։ Այն ջրատաքացման ամենաարդյունավետ և շահավետ միջոցն է։ Տեղադրեք և տարվա յուրաքանչյուրին եղանակին կունենաք տաք ջուր: Արևային ջրատաքացուցիչներն իսկական փրկություն են հատկապես բնական գազ չուղեցող գյուղերի բնակիչներին:

Տեղադրեք արևային կայաններ, միաժամանակ կարող եք լինել և սպառող և արատդրող, միացեք արևին, եղեք առաջինը:

Solaris Energy Systems ընկերությունն առաջարկում է բարձրորակ արտադրանք՝ ներկրված Չինաստանից, Հայաստանից, և տեղադրում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 592 99 93 36 կամ +374 99 99 42 20: