Այսօր, սեպտեմբերի 21-ին ուղղափառ աշխարհը տոնեց Սուրբ Աստվածածնի տոնը:
Ախալքալաքի վրացական եկեղեցում տոնական արարողությունը սկսվեց 8:00 –ին: Ժամը 12:00-ին Վրաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը ղողանջեցին 12 անգամ: Այդ պահին հավատացյալները կարդում էին հետևյալ աղոթքը. «Սուրբ Աստվածածին, բաց մեր առջև քո գթասիրտ դռները»:
Ավանդության համաձայն, առաջին հոգևորական Իսախարը չի ցանկացել ընդունել Հովակիմի պարգևները, քանի որ նա անզավակ էր: Հովակիմի և Աննայի ընտանիքը ապրում էր արցունքների մեջ, բայց ոչ հիասթափության: Նրանք ապրում էին աղոթքներով և սպասելով հրաշքի, որ Աստված նրանց չի թողնի: Իր աղոթքներում Աննան խոստացավ, որ եթե ծնվի երեխա, նա կտա նրան Աստծուն ծառայության:
Այդժամ լացող Աննային երևաց Աստծո հրեշտակը և ասաց,-«Աննա, Աննա, քո աղոթքը լսվեց, և քո արցունքները երևացին Աստծուն, և դու կհղիանաս ու կծնես, Աստծո օրհնյալ Դստերը, Նրա շնորհիվ երկրի բոլոր ցեղերը կստանան օրհնություն և ամբողջ աշխարհին կշնորհվի փրկություն, նրա անունը կլինի Մարիամ»: Միաժամանակ հրեշտակը երևաց նաև Հովակիմին անապատում և ասաց, – «Հովակիմ, Հովակիմ,Աստված լսեց քո աղոթքները, և որպես պարգև շնորհեց քեզ իր շնորհը` քո կինը` Աննան կհղիանա և կծնի դուստր, ում ծնունդը ուրախություն կպարգևի ամբողջ աշխարհին:
Սուրբ Աստվածածնի ծնունդը արթնացնում է հավատացյալ մարդու մոտ մի քանի մտքի խորություն, առաջին հերթին, այս տոնը ցույց է տալիս, որ մարդիկ պետք է միշտ աղոթեն, Աստվածածնի տոնը նաև խոսում է ընտանեկան կապերի և հարաբերությունների մասին, ինչպես Հովակիմինն ու Աննայինը: Որ ամուսինը չպետք է վիրավորի կնոջը, իսկ կինը չպետք է զայրանա ամուսնու վրա:
Ուղղափառ եկեղեցում Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի հետ սկսվում է տարվա 12 մեծ տաղավար տոների շրջանը, նվիրված Փրկչին:
Շուշան Շիրինյան