Jnews.ge-ն զրուցել է Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման կենտրոնի փորձագետ Վլադիմիր Բոժաձեի հետ՝ համամասնական ընտրական համակարգի մասին, այն շեմի մասին, որը առկա չէ, բայց կազմում է 0,67%, այն մասին, թե ինչպես կարող են ազգային փոքրամասնությունները ներկայացված լինել:
-Ի՞նչ է նշանակում համամասնական ընտրական համակարգին անցնելը:
– Ընդհանուր առմամբ, աշխարհում գոյություն ունի մի քանի ընտրական համակարգ: Կա ամբողջությամբ մեծամասնական համակարգ, ինչպես նաև խառը համակարգ, սա երբ խորհրդարանում ընտրվում են և՛ մեծամասնական, և՛ համամասնական ցուցակներով: Եվ իհարկե, կա ամբողջությամբ համամասնական համակարգ: Ամեն ինչ տեղի է ունենում կուսակցական ցուցակներին համապատասխան, և այստեղ ընտրողն ընտրում է ոչ թե անհատին, այլ կուսակցությանը: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկախությունը ձեռք բերելուց ցայսօր, անկախության 30 տարվա ընթացքում, մենք ընտրել ենք ավելի քան 30 անգամ: Դրանցից 9-ը խորհրդարանական ընտրություններ են եղել, և այս բոլոր ընտրություններն անցել են ինչպես խառը համակարգով, այնպես էլ՝ համամասնական և մեծամասնական: Եվ միշտ, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, մեր միջազգային գործընկերները, բոլորը մեզ առաջարկում էին անցնել համամասնական համակարգին: 2017 թ.-ին մենք ընտրեցինք Վրաստանի նոր խմբագրված Սահմանադրությունը և ամբողջությամբ ընդունեցինք համամասնական ընտրակարգը: Բայց ամբողջական անցում կատարելու համար ժամանակաշրջանը նշված էր 2024-ը, խորհրդարանական ընտրությունները 5% ընտրաշեմով և առանց դաշինքների կազմավորման:
Այնուամենայնիվ, 2020-ի ընտրությունները պետք է անցկացվեին, համաձայն Սահմանադրության, համաձայն խառը համակարգի: Եվ հետո ընտրությունները պետք է անցկացվեին 3% ընտրաշեմով և դաշինքներով: Այս պահի դրությամբ, ինչպես դուք տեղյակ եք, մեր երկրում տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ, և միևնույն ժամանակ քննարկվում է համամասնական համակարգի 2 տարբերակ: Մեկը «Վրացական երազանքնի» կողմից է առաջարկված, որը ենթադրում է ամբողջական անցում համամասնական ընտրակարգին, համակարգ արհեստական ընտրաշեմերից դուրս, սակայն թողնել միայն բնական ընտրաշեմերը, այսինքն՝ անցկացնել ընտրություններ միայն 0.67%-ից ողջ երկրի մասշտաբով 150 մանդատային համակարգը կուսակցական է: Երկրորդը, որը ներկայացրել է ընդդիմությունը՝ ավելի քան 200,000 քաղաքացիների ստորագրություններով: Ի՞նչ է նշանակում ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ 3% ընտրաշեմով, բայց դաշինքներով: Այնուամենայնիվ, քաղաքացիների հետ հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ մինչև տարեվերջ մենք ցանկացած դեպքում կընտրենք Սահմանադրության վերջնական տարբերակը, կընդունենք այդ փոփոխությունները, որպեսզի 2020-ին ընտրություն կատարենք 0% ընտրաշեմով և առանց դաշինքների: Թե ինչպիսի ընտրական համակարգն է իդեալական՝ ընտրություններ անցկացնելու համար, այդպիսին չկա: Ելնելով իր առանձնահատկություններից և զարգացման մակարդակից՝ յուրաքանչյուր երկիր իր համար ընտրում է ընտրական համակարգ: Եվ, իհարկե, մեր դեպքում, հիմնվելով եվրոպական քաղաքականության վրա, իհարկե, համամասնական համակարգին անցումը շատ կարևոր է: Կարևոր է, որ մենք անցնենք 0% ընտրաշեմով:
-Ի՞նչ է նշանակում զրոյական ընտրաշեմ:
– Ընտրությունները 0%-ոց ընտրաշեմով անցկացնելը նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները չեն ունենա որևէ արհեստական ընտրաշեմ, քանի որ մանդատները բաժանված են: Հենց այդ ընտրաշեմն էլ նշանակում է նորմերի գերազանցման վրա արգելք: Օրինակ՝ Թուրքիայում ընտրաշեմը 10% է, Ղազախստանում՝ 7%, մեր երկրում 2016-ին 5% էր: 2024 թվականին նույնպես կլինի 5%: Բայց, այս պահի դրությամբ, սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն, եթե հնարավոր լինի նվազագույն ձայներ հավաքել, եթե բավարար լինի գոնե մեկ մանդատ ստանալը, որը 13-14000 ձայն է կազմում, բավարար կլինի: Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքական կուսակցություն, որն ունի նվազագույն աջակցություն, կներկայացվի Վրաստանի խորհրդարանում, ուստի մենք կունենանք բազմակուսակցական խորհրդարան, ոչ թե 1-4-5, այլ 10-12 կուսակցություններից բաղկացած: Ինչո՞ւ է կարևոր 0%-ոց ընտրաշեմի հետ միասին օգտագործել այլ մեխանիզմներ: Օրինակ՝ մենք աշխատում ենք խորհրդարանի հետ միասին՝ կուսակցության ֆինանսավորումը փոխելու վրա: Յուրաքանչյուր կուսակցություն, որը մտնում է խորհրդարան, ունի սեփական ֆինանսավորում և ժամանակ կունենան քաղաքական գովազդի համար, ինչպես նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքական կուսակցություններին թույլ կտան ուժեղանալ: Ամեն ինչ արվում է, որ տարբեր քաղաքական կուսակցություններ հնարավորություն ունենան հայտնվել խորհրդարանում և կարողանան օգտվել բոլոր ռեսուրսներից՝ խորհրդարանական ամբիոնից, որպեսզի նրանք 2024 թվականի ընտրություններին կարողանան ինքնուրույն հայտնվել խորհրդարանում: Որպեսզի ապագայում կարողանան պայքարել և հաղթահարել 5%-ոց ընտրաշեմը:
– Որո՞նք են այս փոփոխությունների դրական և բացասական կողմերը:
– Բնական է, որ խոսելով մեծամասնության համակարգի վերացման հետ կապված փոփոխությունների մասին, տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի խորհրդարանում անհատապես ազգային փոքրամասնությունները չեն ներկայացվելու, բայց դա հավասարակշռվում է նրանով, որ սա բնական է, որ այն քաղաքական կուսակցությունները, որոնք մոտիվացում ունեն հայտնվել խորհրդարանում, 1 կամ 2 մանդատով հաշվի չեն առնվի նրանց շահերը: Բնականաբար, հաշվի կառնվեն տարածաշրջանների և ազգային փոքրամասնությունների շահերը: Եվ, իհարկե, մենք ակնկալիքներ ունենք, որ կունենանք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ինչպես իշխանությունում, այնպես էլ ընդդիմությունում: Դա կարող է լինել այն անձը, որը կարող է լինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կամ գործող պատգամավոր: Պետք է լինի մարդ, ով ունի բնակչության աջակցությունը:
– Հնարավո՞ր է նման պայմաններում կեղծելը:
– Ամենակարևորը, որը հարկ է նշել, այն է, որ 2012 թվականից հետո մենք ընտրություններն անցկացնում ենք բարձր մակարդակով: Մենք ստացել ենք 27 հանձնարարական այն մասին, որ ընտրությունների ընթացքում եղել են լավ ընտրատեղամասեր: Եվ հետագա ընտրությունների ընթացքում էլ մենք ամեն ինչ կփորձենք անել, որպեսզի բոլոր քաղաքական կուսակցությունները ունենան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ոչ բոլոր կուսակցությունները կունենան նույն ֆինանսավորումը, բայց կունենան անվճար ժամանակ, հանրահավաքի և մանիֆեստացման ազատություն: Ձայն տալու գործընթացն այնքան բարդ է, և այնքան շատ մարդիկ են ներգրավված ընտրությունների գործընթացում՝ դիտորդներ մեր երկրից և արտերկրից, որ բոլոր տեսակի կեղծումները բացառված են: Իհարկե, «Վրացական երազանքը» շատ ավելի շատ ռեսուրսներ ունի բնակչության աջակցությունը ստանալու համար: Այն մարդիկ, ովքեր պետական աշխատանքի մեջ են, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները, իրենց ձայնը տալիս են գործող կուսակցությանը, այլ ոչ թե ընդդիմությանը: Այնուամենայնիվ, 2016 թվականի ընտրություններում դա առավել ակնհայտ էր մեծամասնության մասով, երբ 73 մանդատներից «Վրացական երազանքն» առաջին փուլում ստացավ ընդամենը 23-ը, իսկ 2-րդ փուլն անցավ 50 ընտրատարածքներում, սա նշանակում է, որ «Վրացական երազանքը» 50 տոկոսից ավելի հաջողություն չուներ: Հիշեցնեմ, որ համամասնական մասում «Վրացական երազանք»-ն ուներ ձայների 48%-ը, և այս ամենը մտածելու առիթ է տալիս, քանի որ մենք ունենք ժամանակ մինչև հաջորդ ընտրությունները՝ մոտ մեկ տարի: Մենք չենք կարող կանխատեսել, որ «Վրացական երազանքն» անկախ կլինի և չփոխգործակցի այլ քաղաքական ուժերի հետ: Եվ դրա պատճառով մենք կունենանք բազմազան խորհրդարան, և մեր երկրում առաջին անգամ կլինի կոալիցիոն կառավարություն, երբ կուսակցությունները բաժանված կլինեն ըստ նախարարությունների և կստանան նախարարների պորտֆելներ:
– Ի՞նչ եք կարծում, քանի՞ ներկայացուցիչ կլինի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների կողմից, կլինեն արդյո՞ք քվոտաներ:
– Օրենքի սահմաններում որևէ քվոտաներ չկան: Դա նույնն է, որ մենք կանանց համար չունենք գենդերային քվոտաներ, ուստի քաղաքական կուսակցությունները պարտավոր չեն ցուցակներում հաշվի առնել կանանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների առկայությունը: Մինչ 2016 թվականը Ախալքալաքը և Նինոծմինդան տարբեր պատգամավորներ ունեին, բայց այժմ նրանք ունեն միայն մեկը: Այն ժամանակ դա հասկանալի չէր, և այդ ժամանակ գործող կուսակցությունը չսահմանափակվեց միայն մեկ ներկայացուցչով: Հետևաբար քվոտավորման մասին խոսք էլ չկա, և յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում, թե ազգային փոքրամասնությունների քանի ներկայացուցիչ կլինի ցուցակում, դա կախված է նաև ընտրողից: Եթե ընտրողը տեսնում է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չկա, նրանք կարող են չքվեարկել, այնպես, որ ես վստահ եմ, յուրաքանչյուր կուսակցություն հաշվի կառնի այդ կողմերը և իր ցուցակներում կներառի ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այլև այլ շահեր ներկայացնող ներկայացուցիչների:
Քրիստինե Մարաբյան