Վարդագույն ֆլամինգոյի ճուտը, որը չուի ընթացքում ուժասպառ լինելու պատճառով չէր կարողացել շարունակել իր ճանապարհը դեպի տաք երկրներ, պահվում էր Ջավախքի ազգային պարկում: Ֆլամինգոն բաց են թողել սեպտեմբերի 30-ին` օրնիտոլոգների (թռչնագետների) կողմից:
Սեպտեմբերի 30-ին, Իլիայի անվան համալսարանի թռչնագետները՝ պրոֆեսոր Զուրաբ Ջավախաշվիլիի գլխավորությամբ, ուսումնասիրեցին թռչնին և համոզվելով, որ նա կարող է շարունակել իր ճանապարհը, ազատ են արձակել: Ֆլամինգոյի վարդագույն ճուտն արդեն ունի հատուկ «գրանցում»՝ նրա ոտքին ամրագրված է «Սամցխե-Ջավախք» մակագրությամբ պիտակը:
Սեպտեմբերի վերջին Ջավախքի ազգային պարկի Մադաթափա լճի հարևանությամբ, տաք երկրներ չվող վարդագույն ֆլամինգոների երամ էին նկատել: Մի ֆլամինգո չէր կարողացել շարունակել ուղին՝ այն պատճառով, որ նա ուժասպառ էր եղել չուից: Թռչնին խնամել էին Ջավախքի ազգային պարկի աշխատակիցները: Նա գտնվում էր հատուկ թռչնանոցում:
Ֆլամինգոն էկզոտիկ թռչուն է Վրաստանի համար: Բոլոր ժամանակների ընթացքում, դեռ 2016-ին, վարդագույն ֆլամինգոն նկատվել է նաև Ջավախքի լճերում: Երկու անգամ դրանք ճտերն էին, որոնք դեռ չէին ընդունել իրենց վարդագույն երանգավորումը, միայն ժամանակի հետ փետուրները ստանում են նուրբ վարդագույն երանգ, իսկ դրանից հետո էլ դրանք վառ կարմիր կամ մանուշակագույն գույն են ստանում: Ֆլամինգոններն ունեն երկար, բարակ ոտքեր և ճկուն պարանոց: Դրանք տարածված են՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Վարդագույն ֆլամինգոյի համար Վրաստանի կլիման հարմար չէ մշտական բնակության համար:

Նման նյութեր:
Այսօր Մարտի 3-ն է, Վրաստանում նշվում է մայրերի տոնը: Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի մայրեր: JNEWS- ը ներկայացնում է բազմազավակ մայրերի, տաղանդների մայրերի և մեր հերոսների…
03.03.2021 | Հասարակություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ապրիլ ամսից կգործի նաև Ախալքալաքում, այս մասին տեղեկացնում է Թումոյի Ֆեյսբուքյան էջը:
02.03.2021 | Հասարակություն
Կարեն Գրքիկյանը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից է։ Նա արդեն 10 տարի է ծառայում է Հայոց բանակում։ Կարենը մասնակից է եղել և՛ ապրիլյան քառօրյաին, և՛ 44-օրյա…
28.02.2021 | Հասարակություն
Արմենն այն մարդկանցից մեկն է, ով հայկական անձնագիր էր հանել, որպեսզի բոլորի նման Ռուսաստան խոպան գնա, բայց կորոնավարակի պատճառով չի կարողացել, որովհետև փակվել են սահմանները:…
27.02.2021 | Հասարակություն
Վրաստանի ցամաքային սահմանները քաղաքացիների համար փակ են մնում, սեփական քաղաքացիներին թույլատրվում է միայն մուտք գործել, իսկ օտարերկրացիներին միայն լքել երկիրը: Բացառություն է կատարվում միայն հատուկ…
26.02.2021 | Հասարակություն
Արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ Ջավախքին աջակցություն հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ ջանքերով Ջավախքում իրականացնում են բարեգործական մի ծրագիրը, որի շրջանակներում մարդկանց…
24.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, Նինոծմինդայում բացվեց «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ևս մեկ գրասենյակ: Բացմանը մասնակցում էին Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևորականները:
23.02.2021 | Հասարակություն
Փետրվարի 23-24-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, լեռներում և բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով: Արեւելյան Վրաստանում արեւմտյան ուղղությամբ ուժեղ քամի է սպասվում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին և…
22.02.2021 | Հասարակություն