Այսօրվանից շրջանառության մեջ են մտնում 10 լարի արժողությամբ նոր թղթադրամները: Վրաստանի ազգային բանկի տվյալներով, նորացված 10 լարիանոցների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի։

Հատկանշական է, որ թղթադրամների թարմացման գործընթացը ավարտվել է: Վերջին փոփոխված թղթադրամը 10 լարիանոցն էր:

Թարմացված թղթադրամների թողարկումը տեղի է ունեցել փուլերով. 2016 թվականի փետրվարի 1-ին շրջանառության մեջ է տրվել 20 և 50 լարի անվանական արժեքով թղթադրամները, 2016 թվականի նոյեմբերի 1-ին` 100 լարի անվանական արժեքով, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից` 5 լարի անվանական արժեքով:

10 լարի արժողությամբ նոր թղթադրամները հանրությանն օրեր առաջ ներկայացրել է կենտրոնական բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Բարձր պաշտպանվածությամբ ու որակով նոր թղթադրամների վրա Ակակի Ծերեթելիի դիմանկարն է:

Թղթադրամի հակառակ կողմում պատկերված է վրացի նկարիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթի՝ իմ մայր» խորագրով աշխատանքը։

Մանրակրկիտ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: