Սեպտեմբերի 29-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին վերակառուցումից հետո վերաբացվեց հավատացյալների համար:

Փոքր Գոնդուրայում գտնվող եկեղեցին, որը գործում է 1868 թվականից, փակվել էր: Խորհրդային տարիներին այն օգտագործվում էր որպես հացահատկի պահեստ: Խորհրդային Միության փլուզումից հետո եկեղեցին դատարկ էր, իսկ երկու տարի առաջ սկսվեցին վերանորոգման աշխատանքներ:

ocum8

ocum3

Վերանորոգումն իրականացրել է ծնունդով այս գյուղից, բարերար Տաճատ Վարդապետյանը, որը բնակվում է Հայաստանում և նրա ընտանիքը:

Օծման արարողությունը վարել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և այլ հոգևորականներ:

ocum

ocum6

Եկեղեցու բացմանը մասնակցում էին Ջավախքից Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետերը և այլ բազմաթիվ հյուրեր Հայաստանից:

ocum1

ocum10

ocum4

Եկեղեցու օծումը սկսվեց աղոթքով, օծվեց խաչը, այնուհետև, գյուղացիների ծափահարությունների ներքո տեղադրվեց եկեղեցու զանգը: ՀԱԵ հոգևորականները մատուցեցին Սուրբ պատարագ, որից հետո տեղի ունեցավ տեղի «Նժդեհ» պարային համույթի փոքրիկ համերգը: Հյուրերին դրանից հետո սպասվում էր խնջույք:

ocum7

ocum9

Քրիստինե Մարաբյան