Ախալքալաքի շրջանի գյուղերում շարունակվում է բերքահավաքը: Հացահատիկային և որոշ բանջարեղենների բերքն արդեն հավաքել են: Կարտոֆիլի բերքահավաքն ամենաթեժ ընթացքի մեջ է:

senokos

Խոտը հավաքելուց հետո այն մամլում են տուկերի տեսքով:

seno

Մյուսները խոտը հավաքում են դեզի տեսքով:

berq3

Այս տարի գազարի բերքատվությունը չի բավարարել ֆերմերներին: Գազարի աճեցումը պահանջում է ձեռքի մեծ աշխատանք ու ջանք:

puchulux

suneli

Հավաքված է նաև նոր մշակաբույսը: Վերջերս Ախալքալաքի գյուղերում սկսել են աճեցնել շամբալա (այծառվույտ, հացհամեմ, հունական խոտ), որից ստանում են վրացական հայտնի համեմունքը՝ սունելին:

suneli u tatik

Սունելիի վերամշակումը երկարատև պրոցես է, բայց համեմունքի գինն արդարացնում է իրեն:

sbor luka

Ախալքալաքում սոխ միշտ են ցանում, բայց ոչ մեծ քանակությամբ: Այս տարի հոլանդական սորտը տնկվել է մի քանի հեկտար հողատարածքում:

Chipolino glavni

Բերքն էկոլոգիապես մաքուր և առողջ է ստացվել:

kartofel

Թե ինչպիսին է կարտոֆիլի բերքը, դեռ պարզ չէ: Քանի որ բերքահավաքի պրոցեսն ընթացքի մեջ է: Այնուամենայնիվ, կարտոֆիլը Ախալքալաքի բրենդային բանջարեղենն է, չնայած նրան, որ այն թանկ չէ:

sbor kartofelya

Կարտոֆիլի աճեցման գործընթացը երկար է և թանկ: Ախալքալաքում այդ պրոցեսը դեռևս լիովին մեխանիզացված չէ:

kartofel 3

berq

Աղունիկ Այվազյան, Քրիստինե Մարաբյան