Նորակառույց և դեռևս շահագործման չհանձնված Բավրա-Կարտիկամ ճանապարհի վրա ճեղքված ասֆալտը վերանորոգվում է, շինարարական ընկերությունն ասում է, որ ասֆալտի վրա ձևավորված ճաքերի պատճառը բեռնատար մեքենաներն են:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատումը վերջերս էր ավարտվել, աշխատանքները դեռ չեն հանձվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան, սակայն ասֆալտի վրա հայտնվել են մեծ ու փոքր ճաքեր:

«Արալի» ընկերության տնօրեն Դեմետրե Տատեիշվիլու խոսքով՝ ճեղքերի պատճառը ծանր բեռնատարներն են:

«Ճաքերը հայտնվել են, քանի որ ճանապարհի ասֆալտապատումից անմիջապես հետո բեռնատարներն անցել են այս ճանապարհով», – ասում է նա:

Jampa

Ըստ Դեմետեր Տատեիշվիլու՝ վնասված է միայն ճանապարհի վերին շերտը, որը վերջերս է ասֆալտապատվել, իսկ օրվա ընթացքում կվերանորոգվեն Բավրա-Կարտիկամ ճանապարհի վնասված հատվածները: Ընդհանուր առմամբ, կվերանորոգվի մոտ 20 քմ ճանապարհահատված:

15 տոննա քաշ ունեցող բեռնատարները պատկանում են «Ջավախ Ավտո Գզա»-ին: Փոխադրվող բեռի ծանրությունն ավել է սեփական քաշից` մոտ 30 տոննա, ինչը մեծացնում է ասֆալտի վրա ծանրաբեռնվածությունը: Գյուղի բնակիչները վերջերս բողոքում էին, որ բեռնատարները պետք է գոնե նվազեցնեն փոխադրվող բեռի ծավալը՝ գիտակցելով, որ անհնար է ամբողջությամբ դադարեցնել դրանց շարժը:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը տենդերը շահել է 1 006 224 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան