Երեք աշակերտներ ստացել են նվերներ «Փոքրամասնությունների երիտասարդությունը մասնակցում է Եվրոմիությանն ինտեգրվելու վերաբերյալ բանավեճ» ծրագրից:

Սեպտեմբերի 13-ին, Բազմազգ Վրաստան ոչ կառավարական կազմակերպության Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց Վրաստանի Բարեփոխումների Միություն (GRASS) նախագծի վերջնական փուլը, «Փոքրամասնությունների երիտասարդությունը մասնակցում է Եվրոմիությանն ինտեգրվելու վերաբերյալ բանավեճ» անվանումով:

Ծրագրի ֆինանսավորողը և աջակից Լիտվայի դեսպանատունն է: Ծրագրի նպատակն է օգնել, բարձրացնել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդների իրազեկությունը, Վրաստանում եվրոպական ընտրության վերաբերյալ Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին:

Ծրագրի մասնակիցները Ախալքալաքի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտներն են, ովքեր հունիսին անցել են առաջին ընտրափուլը: Բանավեճերի անցկացման երկրորդ փուլում մասնակցում էին չորս թիմ, յուրաքանչյուրում երեք աշակերտ:

Բանավեճերը անցկացվում էր երեք փուլով, ամեն փուլին մասնակցում էր երկու թիմ, որոնցից մեկը ներկայացնում էր Եվրոմիությանը կողմ, իսկ մյուսը դեմ փաստարկներ, բերելով օրինակներ: Աշակերտների գիտելիքները և բանավիճելու ընդունակությունները գնահատում էր ժյուրին, քննարկելով ընտրությունների ամեն հաջորդ փուլի ավարտը: Ամենավերջում, երրորդ փուլին ներկայացան նախորդ երկու փուլերին հաղթած ուժեղ թիմերը: Հաղթող թիմի երեք աշակերտներ ստացան Վրաստանի Բարեփոխումների Միության կողմից “Asus” ընկերության պլանշետներ:

Քրիստինե Մարաբյան