«Մենք ծրագրում ենք ավելացնել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների քանակը»,- հայտարարել է Վրաստանի ՆԳՆ նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին:
Ինչպես նշել է Վախտանգ Գոմելաուրին, շրջաններում, որտեղ շրջիկ ոստիկանության սերվիսի հասանելիությունը սահմանափակ է, ծրագրվում է գործարկել մոբիլ-սերվիս կենտրոնների սպասարկումը:
«Ճանապարհային երթևեկության վարչական կանոնները բարելավելու նպատակով, մենք ծրագրում ենք բջջային հավելված ստեղծել, որը յուրաքանչյուր բնակչի հնարավորություն կտա արձանագրել և տեղեկացնել պարեկային ոստիկանությանը հայտնաբերված երթևեկության կանոնների խախտումների մասին»,- ասել է Վախտանգ Գոմելաուրին:
«Միավորված ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների անդամները ներկա չեն եղել հանձնաժողովների համատեղ լսումներին, որոնք անցկացվում են որպես կառավարության նորացված կազմի վստահություն հայտնելու վերաբերյալ: