Այսօր Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել: Երկուսի վիճակը գնահտավում է ծայրահեշ ծանր, իսկ մեկինը՝ ծանր:
Այս պահին Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։
Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Կա երկու զոհ և 19 տուժած: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: