Օգոստոսի 27-ի ուշ երեկոյան Հայաստան ժամանող ավտոմեքենան Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի ընկել է վերականգնման ընթացքում փորված փոսի մեջ: Ոչ ոք չի տուժել, բայց փաստ է, որ ճանապարհի վերականգնման ընթացքում անվտանգության կանոնները չեն պահպանվում:
Օգոստոսի 27-ի երեկոյան, ժամը 22:00-ին, Սև ծովից դեպի տուն վերադարձող ՀՀ քաղաքացիները դժվարությամբ են Ախալքալաք քաղաքում գտել շրջանցիկ ճանապարհը: Թավիսուփլեբայի (Ազատության) և Դարբինյան փողոցների խաչմերուկում հնարավոր չէ երթևեկությունը շարունակել կենտրոնական ճանապարհով, այնտեղ պետք է թեքվել աջ՝ գլխավոր ճանապարհի վրա հայտնվելու համար: Բայց չկան ժամանակավոր նշաններ, որոնք ցույց կտան, թե ինչպես դուրս գալ դեպի գլխավոր ճանապարհ:
Դեպի Հայաստան երթևեկող մեքենան ինչ-որ կերպ գտել է ճանապարհը: Ուխմելսկայա փողոցից դեպի կենտրոնական Աղմաշենեբելի փողոց շրջադարձին գտնվող ճանապարհի մի կողմը փորված է մոտ 1 մետր խորությամբ, իսկ այս փոսի մուտքը փակված է ընդամենը երկու ճանապարհային սյուներով, որոնք վկայում են վերանորոգման աշխատանքների մասին: Մեքենան շրջվել է դեպի գլխավոր ճանապարհ և ընկել ճանապարհի փորված մասը: Ուղևորները և վարորդը չեն տուժել: Ախալքալաքի ոչ անտարբեր բնակիչները հավաքվել են և մեքենան դուրս հանել փոսից և ՀՀ քաղաքացիները շարունակել են ճանապարհն իրենց մեքենայով:
Փողոցի այս հատվածում, որտեղ վերանորոգման պատճառով այժմ երթևեկությունը միակողմանի է՝ չի կարգավորվում, ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ «Ճանապարհաշինություն N1» շինարարական ընկերության աշխատակիցների կողմից:
Ճիշտ է, այս անգամ ավարտը բարեհաջող էր, բայց անվտանգության կանոնները չպահպանելը կարող է բերել ավելի վատ հետևանքների: