Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրում նախատեսվում են «Թերգի» գետի կամրջի վերանորոգման աշխատանքներ:
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, նշվածի պատճառով, ճանապարհի այս հատվածում, 2019 թվականի օգոստոսի 19-22-ը, ամեն օր, 12:00-ից մինչև 16:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է:
Օրվա մնացած ժամանակահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողությամբ և համակարգմամբ:
Ռուսաստանից Վրաստան բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցնելու առնչությամբ հայտարարություն է տարածում նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների ծառայության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը: Նրանց մեկնաբանմամբ, բեռնատարների երթևեկության արգելքի որոշումը կայացրել են Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականը հաշվի առնելով: Սահմանափակումը չի վերաբերի այլ տիպի ավտոտրանսպորտային միջոցներին:
«11:00-ից մինչև 13:00-ն (Մոսկվայի ժամանակով) ժամանակահատվածում, չորս օրվա ընաթցքում, օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 22-ը, Վլադիկավկազ քաղաքը և Լարսի բնակավայրը կապող հատվածում կարգելվի բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Որոշումը կայացվել է Վրաստանի տարածքում ընթացող ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատճառով և Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականի հիման վրա»,- ասվում է հայտարարությունում: