Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է ուսուցիչների բոլոր քննությունների սկզբնական արդյունքները: Ուսուցիչները քննությունների արդյունքները կարող են բողոքարկել այսօրվանից մինչև օգոստոսի 21-ը:
Բողոքարկման հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից, ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 21-ը, ժամը 18։00։ Դիմում-բողոքը մանկավարժները կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ online.naec.ge և www.naec.ge. վեբ կայքերում։
Մինչև բողոք ներկայացնելը, դիմորդը պարտավոր է վճարել բողոքման գումարը։
Ուսուցիչները մինչև քննությունների արդյունքների բողոքարկումը պետք է վճարեն: Մի քննության արդյունքի բողոքարկման արժեքն է 50 լարի (միավորի փոփոխման դեպքում գումարը հետ է վերադարձվում)։ Վճարման նշանակատեղում պետք է գրել դիմորդի անձնական համարը և հարկ եղած դեպքում անուն ազգանունը։ Այն դեպքում, եթե դիմողը այլ երկրի քաղաքացի է, նա պետք է նշի ինքնության (բնակության) վկայականը/անձնագրի սերիան և համարը։
Բողոքարկման դիմումը լրացնելու համար պետք է այցելեք online.naec.ge կամ www.naec.ge վեբ կայք և սեղմեք բողոքարկման համար հատկացված կոճակը, հետո համապատասխան դաշտում հավաքել անձնական համարը և քննության նույնականացման (իննանիշ) համարը:
Նշված խորհրդանիշերը հավաքելուց հետո սեղմեք “մտնել” կոճակը և կսկսեք թվարկվածներից ձեր ցանկալի առարկայի ընտրությունը (եթե բողոքարկման գումարը չեք վճարել, ապա չեք կարողանա ընտրել)։
Առարկան ընտրելուց հետո պետք է նշեք այն առաջադրանքները, որոնք ցանկանում եք բողոքարկել։ Կարող եք ընտրել նաև բոլոր առաջադրանքները։
Նշված գործողություններն իրականացնելուց հետո համակարգը մտապահում է ձեր դիմումը, որպես ժամանակավոր։ Ժամանակավոր դիմումը կչեղարկվի, եթե չսեղմեք “ուղարկել” կոճակը։ Բողոքարկումը հաջողությամբ իրականացնելու դեպքում դիմորդը կտեսնի դիմումի համար առանձնացված համարը: Բողոքարկման հայտն ուղարկելուց հետո չեք կարողանա որևէ փոփոխություն մտնցել։