Վրաստանի Բակուրիանիի լեռնադահուկային հանգստավայրում կկառուցվեն երեք նոր ճոպանուղիներ: Դիդվելի տարածքում վերելակները կտեղադրվեն ազատ ոճի աշխարհի առաջնության համար՝ 2023 թվականին: Ճոպանուղիների կառուցման պայմանագիրը ստորագրվել է վրացական լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության և ավստրո-շվեյցարական առաջատար ընկերության՝ Dopelmayer-Garaventa Group-ի կողմից:
Վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ լեռնային ձմեռային հանգստավայրերի զարգացումը կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:
«Որպես շարքային վրացի, ես շատ հպարտ եմ, որ Վրաստանում 2023 թ.-ին տեղի կունենա ազատ ոճի աշխարհի առաջնությունը: Սա մեծ հաղթանակ է և մեծ պատասխանատվություն: Բայց դա նաև նշանակում է մեծ վստահություն, որը ցուցաբերել է մեզ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան»:
Վարչապետը նաև ասել է, որ այժմ Կառավարությունն իրեն առջև ավելի հավակնոտ խնդիր է դրել. Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է 2025 թ.-ի պատանեկան օլիմպիադան անցկացնելու մտադրության մասին:
Բախտաձեն նաև նշել է, որ Վրաստանի տարածքի երկու երրորդը լեռներով է ծածկված: «Սա մեծ հարստություն է, և մենք պետք է փայփայենք այն», – հավելել է նա: