Օգոստոսի 9-ին Դամալա գյուղում բացվեց առաջին փռատունը, որի հասույթը նախատեսվում է նվիրաբերել գյուղի զարգացմանը: Հիմնադիրը գործարար և բարերար Սոս Սահակյանն է, ով ծնվել և մեծացել է այս գյուղում:

Սոս Սահակյանը 52 տարի է, ինչ հայրենի գյուղից դուրս է բնակվում: Այսօր նա ակտիվորեն օգնում է գյուղի զարգացմանը՝ նոր փուռը կապահովի լրացուցիչ աշխատատեղեր, իսկ դրանից ստացված շահույթը, ինչպես բացման ժամանակ հայտարարեց անձամբ գործարարը, կօգտագործվի գյուղի կարիքների համար:

«Մենք անցկացրեցինք փռատան բացման արարողությունը: Հիմնադրման նպատակը ոչ միայն բիզնեսն էր, այլ հենց Ջավախքի տնտեսության զարգացումը: Բացի աշխատատեղերից, այն նաև կապահովի միջոցներ, որոնք հետագայում ներդրվելու են գյուղի զարգացման համար», – ասաց միջոցառմանը ներկա Սամվել Մկոյանը՝ «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի տնօրենը:

damala