Ախալքալաքի «Միջազգային քոլեջը» երիտասարդներին սովորեցնում է թաղիքագործության արվեստին, զբաղվելով հնագույն արվեստի պահպանմամբ Ջավախքում:

Քոլեջը Ախալքալաքում գործում է 2009 թվականից: Այն բացվել է Վրաստանի Խորհրդարանի ու Վրացական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: Նախկինում քոլեջը կոչվում էր սուրբ Զոսիմե Կումուրդոելու անունով:

Քոլեջում անցյալ տարի սովորում էին 18 աշակերտ, հետաքրքիր է, որ նրանցից միայն երկուսն էին աղջիկ, մնացածը` տղաներ: Այս տարի որքան կլինի սաների թիվը` դեռ անհայտ է: Տարիքային սահմանափակումներ չկան, ցանկացած մարդ կարող է գնալ ու սովորել: Թաղիքագործության արվեստից բացի`այստեղ կան նաև ֆոտոյի, մոնտաժի, օպերատորական գործի ու կարուձևի դասընթացներ:
teqa9
Վրաստանում թաղիքագործությամբ զբաղվել են մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում: Թաղիքագործությունը անվանում են նաև նաբատ ու քեչան: Թաղիքագործությունը` բրդի հետ աշխատանքի ամենահին տեխնիկան է, որը առաջացել է շատ ավելի առաջ, քան մարդը սովորել է կարել կամ գործել: Այդ ամենը, իհարկե չի էլ կարելի համեմատել նրա հետ, ինչ անում են իսկական նկարիչ-մասնագետները այս օր: Թաղիքագործության գեղարվեստական նմուշները` կատարված վարպետի կողմից` դա իսկական արվեստ է, որը պահանջում է, կատարողական տեխնիկայից բացի, երևակայության թռիչք և մեծ աշխատանք:

Թաղիքագործությամբ զբաղվել են ամբողջ Կովկասում, այն տեղերում որտեղ պահել են ոչխարներ: Թաղիքագործությունը Հարավային Կովկասում հատկապես տարածվել է Վրաստանում, առավելապես Ջավախքում ու Թուշեթում:
teqa8
Մասնագետ Լեյլա Խմալաձեի խոսքերով, գոյություն ունի թաղիքագործության երկու տեխնոլոգիա` չոր ու թաց:

«Ջավախքում դրանով այս օր չեն զբաղվում ոչ վրացիները, ոչ էլ հայերը: Այս արվեստը Ջավախքում մահանում է, չնայած նրան, որ Բարալեթի վրացական դպրոցում` աշխատանքի դասերին այն դասավանդում են: Այդ արվեստով հատկապես զբաղվում են տղաները», – ասում է Լեյլա Խմալաձեն:
te1
Մինչև 6-րդ դարը թաղիքը չէին ներկում, հետո ի հայտ եկան բնական ներկանյութեր`տորոնի արմատը / կարմիր գույն/, ընկույզը, նուռը, իսկ այսօր ի հայտ են եկել արհեստական ներկանյութեր: Պատրաստում էին պատերի պաննոներ, գորգեր, գուլպաներ, բաճկոններ, կիսաբաճկոններ ու նաբատներ / հովվի հագուստ/:
t2
Լելյա Խմալաձեն գտնում է, որ այս արվեստը Վրաստանում ոչ միայն վերածնվում է, այլ նաև մոդայիկ է: Իրենք շատ անգամ են մասնակցել ցուցահանդեսների` ներկայացնելով իրենց աշխատանքները:
t
Թաղիքը `մշակված բրդի խիտ նյութ է: Պատրաստվում է հիմնականում վահանկների տեսքով, որոնք ունեն տարբեր լայնություն` ելնելով նշանակությունից: Միակ բնական նոյւթը, որից կարող է պատրաստվել թաղիքը` դա բուրդն է. լավագույնը իհարկե ոչխարի բուրդն է: