Russian      Georgian

Ախալքալաքում անցկացվում է բարեգործական ակցիա, որի շրջանակներում Ախալքալաքի բնակիչներն այսօր և վաղը՝ օգոստոսի 1-ին, կարող են արյուն հանձնել լեյկոզով (լեյկեմիա) տառապող երեխաների համար:

bank krovi 3

Ախալքալաքում Իաշվիլիի մանկական կլինիկայում արյան բանկը արյուն է հավաքում: Արյան հաձնման ակցիան կանցկացվի՝ այսօր և վաղը: Ախալքալաքում, այսօր, առավոտվանից մինչև 13:00-ն արյուն է հանձնել 10 հոգի:

Bank krovi 4

Արյուն կարող են նվիրաբերվել 18-ից 65 տարեկանները: Այնուամենայնիվ, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ չեն կարող արյուն հանձնել: Ակցիայի շրջանակներում դոնորներին անվճար ստուգում են՝ B և C հեպատիտների, ՄԻԱՎ վարակի, սիֆիլիսի առկայության համար, ինչպես նաև արյան խումբը և Rh-ը՝ ռեզուս գործոնը:

Բարեգործական միջոցառումն Ախալքալաքում կազմակերպել է «Կովկասյան ժողովուրդների Միացյալ կազմակերպություն» հասարակական կազմակերպությունը: Ակցիան ընթանում է ամբողջ երկրով մեկ:

bank krovi 5

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել հիվանդ երեխաներին, կարող են մոտենալ արյան բանկի բժիշկներին՝ նախկին Կենցաղային տան շենքում՝ վրացական դպրոցի դիմաց: