«Վրաստանում ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել, քան այլ դեպքում դա կլիներ, և դա ազդում է փոխարժեքի վրա», – հայտարարել է Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Ինչպես նշել է Գվենետաձեն, Վրաստանն այսօր արտաքին ցնցում է ապրում՝ կապված լարիի փոխարժեքի հետ:
«Վրաստանում տուրիստական հոսքերի ակնկալվող թիվը կրճատվել է, և դա հաստատում են թվերը: Այս փուլում Վրաստան են ժամանել ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան այլ դեպքում կժամանեին, և դա ազդում է փոխարժեքի վրա: Սա շատ ցավոտ գործընթաց է: Ես բացարձակապես հասկանում եմ բոլոր նրանց, ում սա առնչվում է: Ցնցումները միշտ էլ սպասելի են, նույնիսկ փոքր բաց տնտեսությունների դեպքում, ինչը շատ կարևոր է, դա ապադոլարացումն է: Այն դեպքում, եթե եկամուտները ազգային արժույթով են, վարկերը պետք է տրվեն ազգային արժույթով: Սա լավագույն կանխարգելումն է՝ նման իրավիճակներից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Վրաստանն արդեն անցել է նման ժամանակաշրջանի միջով, դա 2014-2016 թվականն էր, նույնիսկ այդ ժամանակահատվածում երկրում աճ է գրանցվել, և գործազրկությունը չի աճել», – հայտարարել է Կոբա Գվենետաձեն: