Վրացական «Այգրուպը» և չինական «Չանգանն» արդեն սկսել է նախագծել էլեկտրական մեքենաների արտադրության գործարանը, որը կկառուցվի Քութայիսիում:
Բացի այդ, այս պահի դրությամբ տենդերային առաջարկները վերանայվում են շինարարական ընկերությունների, նախագծի պոտենցիալ ենթակապալառուների կողմից: Բացի այդ, ընթանում է ձեռնարկատիրության համար սարքավորումների ձեռքբերման բանակցային գործընթացը:
Ենթադրվում է, որ գործարանի շինարարությունը կսկսվի արդեն սեպտեմբերին:
«Սեպտեմբերին մենք կհավաքենք 300 աշխատողի, որոնք կաշխատեն գործարանի կառուցման գործընթացում: Նախնական շրջանում նրանք կվերապատրաստվեն՝ նախագծի բարդույթին համապատասխան», — ասել է «Այգրուպի» ղեկավարը՝ Կախա Գուլեդանին:
Շինարարությունը կսկսվի 100 հա տարածքի վրա և կպահանջվի 18 ամիս: Ընկերությունը տարեկան արտադրելու է 500 էլեկտրամոբիլ, որոնք կդառնան Վրաստանի արտահանման գլխավոր արտադրանքը:
Գործարանի աշխատակիցների առավելագույն թվաքանակը՝ երբ դրա ներուժն ամբողջությամբ կյուրացվի, կկազմի 3000 մարդ: