«Ապրիլի 9»-ի այգում հուշարձան է տեղադրվում՝ նվիրված 1989 թ. ապրիլի 9-ի իրադարձություններին, երբ բողոքի ակցիաների ժամանակ զոհվեցին 21 ցուցարարներ: Հուշարձանի տեղադրման նախաձեռնողն է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին` տեղական իշխանության ֆինանսավորմամբ:
«Քանդակագործը Գիորգի Օչիաուրին էր, նա երկու տարի առաջ է մահացել: Եվ շատ հայտնի է, կարելի է ասել ամբողջ աշխարհում: Նույնպիսի քանդակներ կան Թբիլիսիում և Մոսկվայում: Թբիլիսյան քանդակը Գեորգիի կողմից կատարած աշխատանքի բնօրինակն է: Մենք դա կրկնօրինակել ենք և ստեղծել այս քանդակը» – ասաց Նոդար Փոփխաձեն՝ քանդակագործներից մեկը:
Հուշարձանը դեռ անցյալ տարի էին ցանկանում տեղադրել: Ախալքալաքի մունիցիպալիտետը 2019 թ. մարտին հուշարձանի համար տենդեր հայտարարեց, որի համար հատկացրեց 42 589 լարի: Մրցույթին մասնակցեց մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Լոմի-1961»-ը, որն այն հաղթեց 42 089 լարիի չափով: Աշխատանքների կատարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 20-ն էր, սակայն հուշարձանն այսօր է տեղադրվում: