Այսօր, հուլիսի 24-ին առավոտյան Ախալքալաքի հրշեջ ծառայությունն ահազանգ է ստացել Գոման գյուղի բնակիչներից, որ գյուղում բնակելի տուն է այրվում: Դեպքի վայր մեկնած հրշեջ ծառայության աշխատակիցները մեկուսացրել են կրակը: Տուժածներ չկան: Այրվող տանն ապրող ընտանիքն այսօր առավոտյան Երևան է գնացել:

Ըստ գյուղացիների առավոտյան ծուխ են նկատել և տեսել են, որ իրենց հարևանի տունն է այրվում: Այրված տանն ապրող ընտանիքն այսօր առավոտյան Երևան է գնացել: Հրդեհի պահին տանը մարդ չի եղել:

go

«Տունն ամբողջությամբ այրվել է: Մինչև հիմա էլ ծխում է: Հրշեջները հիմա էլ շարունակում են աշխատել: Փառք Աստծո, որ տանը մարդ չի գտնվել: Ոչ ոք չգիտի կրակն ինչի է առաջացել»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Գոման գյուղի բնակիչներից մեկը:

goman

goman pajar