Այսօր Ախալքալաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները տուգանեցին իրենց աշխատակցին այն բանի համար, որ երեկ, հուլիսի 22-ին, նա իր աշխատանքային մեքենայով կայանել էր հետիոտնի համար նախատեսված անցման վրա՝ այսպես կոչված «զեբրայի» վրա:
Խախտումը գրանցվել է jnews-ի աշխատակիցների կողմից, հուլիսի 22-ին, ժամը 12:25-ին: Արձանագրությունը կազմվել է Facebook-ում տվյալ խախտման մասին գրառման հիման վրա:
Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ կետով ավտոմեքենայի կանգառման կանոնները խախտող ոստիկանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել է «ավտոկանգառման-կայանման կանոնները» չպահպանելու համար: Այս խախտումը պատժվում է 10 լարի տուգանքով: