20.06-20.07։ Մեկ ամիս է ինչ Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ամեն օր բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ հանդիսացավ հարյուրավոր քաղաքացիների համար փողոց դուրս գալ բողոքի։ Վրացիների անհանգստության պատճառ դարձավ այն, որ վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Նրա ելույթից քիչ անց ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից և վեհաժողովն ընդհատվեց։
Սերգեյ Գավրիլովի և մնացած ռուս պատգամավորների Վրաստանը լքելուց հետո բողոքի ակցիան սկսվեց շարունակել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց։ Ցուցարարների գլխավոր պահանջն էր, որ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Նաև պետք է հեռանար ՆԳ նախարար Գիորգ Գախարիան և փոխվեր սահմանադրությունը, որպեսզի 2020 թվականի ընտրություններն անցկացվեին համամասնական համակարգով։
Հունիսի 20-ին ցույցի ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալեցին 50-ից ավելի մարդկանց։ Ոստիկանությունը բողոքի ցույցի մասնակիցներին փորձում էր ցրել ջրային թնդանոթներով, ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազի միջոցով, ինչի հետևանքով պաշտոնական տվյալներով ցույցի ավարտից հետո գրանցվել է 240 վիրավոր, նրանցից 80-ը իրավապահ մարմիններ, իսկ 33-ը՝ լրագրողներ։
Հունիսի 21-ին Ռուսթավելիի պողոտայում ցույցերը սկսեցին շարունակվել, այս անգամ պահանջով ՆԳ նախարարի պաշտոնաթողումը և նախորդ օրը ձերբակալված ցույցի մասնակիցների ձերբազատումը։
Հունիսի 24-ին, ցույցերի 4-րդ օրը Իրակլի Կոբախիձեն դիմում ներկայացրեց պաշտոնից ազատվելու կապակցությամբ, որից հետո խորհրդարանի նախագահի պաշտոնում նրան փոխարինում է Արչիլ Թալակվաձեն։
Նույն օրը Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ պատրաստ է համամասնական ընտրութունների համար, և ցուցարարների ևս մեկ պահանջ իրականացվեց։
Հունիսի 25-ին, բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ազատ արձակեցին, և բողոքարկողների միայն մի պահանջը մնաց անփոփոխ՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հեռացումը։
Խաղաղ ցույցերը շարունակվում են ամեն օր, ժամը 19։00-ից սկսած, միայն մեկ և անփոփոխ պահանջով:
Հուլիսի 6-ին, ակցիայի 17-րդ օրը, ցուցարարները, որոնք խորհրդարանի շենքից մինչև Իվանիշվիլու բիզնես-կենտրոն «Ազատության երթ» անցկացրին:
«Գախարիա, գնա՜» – այսպիսի գոռոցներով կոչ էին անում կատարել իրենց պահանջը, որը կրկին մնաց անկատար։
Հուլիսի 7-ից պաշտոնապես ուժի մեջ մտավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ դադարեցնել Վրաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ավիափոխադրումները Վրաստանում վերջերս տեղի ունեցած դեպքերից հետո։
Իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 7-ի երեկոյան, երբ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան սկսեց իր հաղորդումը՝ ուղիղ եթերով հայհոյելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Վրաստանի խաղաղ քաղաքացիները 18 օրերի ընթացքում բողոքարկում էին երկրի օկուպացիան և հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունները։
Ցույցերի 19-րդ օրը «ամո՜թ է» ակցիան պետք է շարունակվեր «Նկարիչները օկուպացիայի դեմ» ձևաչափով։ Սակայն այս ամենին զուգընթաց տարածվեց հայտարարություն, որ ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվելու է «Թբիլիսիի արժանապատվության» երթ։
Հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 6-ից Թբիլիսիի որոշ կենտրոնական հատվածներ լցված էին ԼԳԲՏ հակառակորդներով։ ՆԳՆ-ի շենքի դիմաց հավաքված հոգևորականները, ԼԳԲՏ հակառակորդները պահանջում էին պաշտոնապես արգելել «Թբիլիսիի արժանապատվույթան» երթը։
Ավելի ուշ, նրանք տեղաշարժվեցին դեպի խորհրդարան և այնտեղից սկսեցին բողոքարկել հակաօկուպացիոն ցույցերը, ասելով, որ այն, ինչ կատարվում է այստեղ՝ խորհրդարանի դիմաց, անընդունելի է։ Երբ «Ամո՜թ է» ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի խորհրդարանի շենքի տարածքը, ինչն էլ հանգեցրեց ոստիկանների մոբիլիզացման և ՆԳՆ-ն երկու ակցիաներն իրարից բաժանեց դեղին ավտոբուսներով։ Եվ չնայած այս ամենին, հակաօկուպացիոն ցույցը շարունակվեց ողջ գիշեր։
Հուլիսի 9-ին, բեմը կրկին մնաց հակաօկուպացիոն ցուցարարներին և մինչև օրս խաղաղ ցույցի ներկայացուցիչներն ամեն օր անընդմեջ բողոքի ցույցեր են կազմակերպում։ Նրանց պահանջը մեկն է՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան լքի պաշտոնը։
Ռիմա Մառանգոզյան