«Մենք հայտարարում ենք ընդհանուր մոբիլիզացիա, մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ, ես պատրաստ եմ պայքարել», – ասել է Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` «Ռուսթավի -2»-ի գործով Ստրասբուրգի դատարանի որոշման կապակցությամբ, «Facebook» սոցիալական ցանցում իր տեսաուղերձում:

«Ուզում եմ դիմել Ձեզ «Ռուսթավի 2»-ի առնչությամբ և ոչ միայն: Իվանիշվիլին վերցնում է ամբողջ Վրաստանը, բիզնեսը, բյուջեն, հողերը և անտառները: Ընկերներ, եկեք հանգիստ հանդիպենք և համակերպվե՞նք: Մենք ցանկանում ենք մեր հայրենիքը հանձնել թշնամուն: Ես չեմ պատրաստվում կանգնել, ես մտադիր եմ պայքարել մինչև վերջ: Եկեք հետաձգենք արձակուրդը, հանգիստը և մեր հայրենիքը մեզնից վեր դասենք: Սա նողկանք է, չարիք, այն չպետք է հաղթի: Մենք բոլորս միասին կկանգնենք, կհայտարարենք ընդհանուր մոբիլիզացիա: Կոչ եմ անում բոլոր այն ուժերին, որոնց համար Վրաստանի ապագան կարևոր է, եկեք միասին նստենք, և պայքարենք մինչև վերջ, մինչև Իվանիշվիլիից ազատվենք: Մենք պահանջելու ենք վաղաժամկետ ընտրություններ: Մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Մենք ուս-ուսի կտանք, և ես պատրաստ եմ պայքարել միասին», – հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է «Ռուսթավի 2»-ի գործով վճիռը: Ստրասբուրգի դատարանի վճռի համաձայն, «Ռուսթավի 2»-ի գործում կոնվենցիայի խախտում չի հայտնաբերվել և կասեցման մեխանիզմը չեղյալ է հայտարարվել: