Ախալքալաքի փողոցները շաղ տվեցին օրհնված ջուր Աստվածամոր վերափոխման տոնի առիթով, որպեսզի նա հովանավորի քաղաքին: Վրաստանի ուղղափառները տոնում են Մարիամոբա տոնը:

Օգոստոսի 26-ը տոն է, որը հավաքում է Ջավախքի բոլոր ուղղափառ բնակիչներին Վարձիայում: Մարաիմոբա տոնը այստեղ անվանում են նաև Վարձիայի օր, քանզի Վարձիայում է գտնվում Աստվածամոր վերափոխման եկեղեցի: Այս օրը, համաժողովրդական տոնի ժամանակ շատ երիտասարդներ գտել են իրենց կյանքի կեսերին և կազմել ընտանիքներ:

«Բոլորն իրենց կաթսաներով, երեխաներով ու բարեկամներով, գիշերօթիկ գնում էին մատաղ անելու: Բարեկամները հանդիպում էին այնտեղ, բոլորը սկսում էին պատրաստել իրենց մատաղը: Երբ մատաղը պատրաստ էր լինում, այն անպայման օրհնում էին: Միայն դրանից հետո սկսում էին այն ուտել: Ամբողջ գիշեր երիտասարդները երգում ու պարում էին: Ամեն մեկը մյուսին հրավիրում էր իր սեղանի մոտ` համտեսելու մատաղը: Դրա մեջ է սուրբ աղը ու ջուրը»,- ասում է Նանա Զազաձեն:

Նա ցավում է, որ այս տարի չի կարող անել մատաղ և մեկնել Վարձիա: Նանա Զազաձեն ասում է, որ Սուրբ Մարիամը ունի մարդկանց օգնելու մեծ ուժ:
«Բոլորը իրենց վրա զգացել են Աստվածամոր ուժը, դրա համար էլ հավատում են նրա ուժին և իշխանությանը: Ջավախեթիի բնակիչների համար Սուրբ Մարիամի օրը` մեծ տոն է: Ով կարողանում` մատաղ է անում, որպեսզի Աստվածամայրը օգնի իրենց»,- ասում է Նանա Զազաձեն:

«Այսօր Ախալքալաքի վրաց ուղղափառ եկեղեցում հավաքվել էին տեղաբնակ վրացիները ու հարևան գյուղերի բնակիչները, որպեսզի հիշեն Աստվածամոր մահը` Մարիամոբան, իրադարձություն է, որը մի կողմից տխրությամբ է լեցուն, քանի որ այդ օրը Աստվածամոր կյանքի ուղու վերջն է, և մյուս կողմից ուրախալի` քանզի այդ օրը նա միացավ իր որդուն: Շրջանի ուղղափառները մեծ շուքով են նշում այդ օրը, գնում են եկեղեցի պատարագի, մատաղ են անում»:

Աստվածամոր վերափոխման տոնը` Ուղղափառ եկեղեցու տասներկու մեծ տոներից է:
Եկեղեցում արարողությունը սկսվեց ժամը ութին և պատարագը ավարտվեց տասնմեկին: Դրանից հետո Ալեքսանդր սարկավագը` հավատացյալների ուղեկցությամբ` ձեռքերում բռնած Աստվածամոր նկարը, անցան քաղաքի կենտրոնական փողոցներով` շաղ տալով օրհնած ջուրը և շնորհավորելով բոլորին տոնի առիթով:

Անցնելով Մյասնիկյան և Ազատության փողոցներով` հավատացյալները մարդկանց հրավիրում էին եկեղեցի: Հավատացյալներին ուղեկցում էին հեծանիվներով երեխաներ:

Հավատացյալներից մեկի խոսքով` երթի իմաստը այն էր, որ սուրբ Աստվածամայրը պաշտպանի քաղաքը:

Մարինա Թաքթաքիձեն Գոգաշեն գյուղից է, բայց ապրում է Ախալքալաքում, եկեղեցական արարողությունից հետո մտադիր է վերադառնալ Գոգաշեն, որպեսզի ընտանիքի անդամների հետ միասին մեկնի Վարձիա` նշելու Մարիամոբա տոնը:

«Մենք միշտ Վարձիայում անում ենք մատաղ: Ջավախեթիում չկա տուն, որ մտնեք ու այդ օրը մատաղ չլինի արված: Ընդհանրապես վրացիները` մեծ հավատի տեր ժողովուրդ են: Մենք այդ օրը մատաղ են անում, սեղանները զարդարում են քաղցրավենիքներով ու մրգերով: Այդ օրը կարելի հյուր գնալ ցանկացած տուն»,- ասում է Մարինա Թաքթաքիձեն:

Նա կարծում է, որ Սամցխե-Ջավախքում Մարիամոբան նշում են մեծ շուքով:

Ուսպենսկի /Վերափոխման/ պասը, որ նվիրված է Աստվածամորը` սկսվել է օգոստոսի 14-ին ու ավարտվեց այսօր` օգոստոսի 27-ին: Այս օրը համընկավ ուրբաթ օրվան, բայց այդպես լինում է հազվադեպ, հիմնականում այս տոնը նշվում է շաբաթ օրերին:

Մարինա Խուցիշվիլին տոնական սեղան կբացի վաղը, քանզի կարծում է, որը պասը ավարտվում է շաբաթ օրը:

«Այս օր ուրբաթ է, պաս օր է: Այ վաղը երևի պատրաստեմ խինկալի: Ընդհանրապես բոլոր տոնական ուտեստները մենք պատրաստում ենք այդ օրը: Ցավոք սրտի այս տարի մատաղ չկարողացանք անել: Տոնը մեծապես նշում են Վարձիայում, ուր այն նշելու են գալիս նաև Ծալկայում բնակվող հույները»,- ասում է նա:

Վրաստանում Մարիամոբան ամենաընդունված տոներից է, քանի որ երկիրը գտնվում է Աստվածամոր հովանավորության տակ:

Շուշան Շիրինյան