Ասպինձայում սպանել են նախկին ֆուտբոլիստ 53-ամյա Բ.Մ.-ին: Տղամարդը տեղում մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, ժամը 21:00-ի սահմաններում: Ֆուտբոլիստին սեփական տանն ընկերը սառը զենքով մի քանի հարվածով սպանել է: Տեղացիներն ասում են, որ հանցագործն անձամբ հանձնվել է ոստիկանությանը:

«Միշտ միասին էին, շինարարությունում էլ միասին էին աշխատում: Հաճախ էին խմում: Լսեցինք, որ սպանությունից հետո գնացել և հանձնվել է ոստիկանությանը»,- ասում են Ասպինձայում:

ՆԳՆ մամլո ծառայությունում ասում են, որ մեղադրյալը ձերբակալված է, իսկ մանրամասները կհայտնեն փոքր ուշ:

Նյութը՝ tv9news-ից