Վրաստանի առաջին հանրապետության (1918-1921) դրոշն ու զինանշանը մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է շնորհվել: Այս մասին գրված է Մշակութային ժառանգության և հուշարձանների պաշտպանության ֆեյսբուքյան էջում:
Վրաստանի խորհրդարանում գործող հերալդիկայի խորհրդի հայտարարությամբ, Վրաստանի նախկին պետական դրոշն ու նախկին զինանշանը մշակութային ժառանգության հուշարձան են հռչակվել:
Հայտարարությունում ասվում է, որ շարժական հուշարձանի կարգավիճակ են ստացել Վրաստանի ազգային արխիվում պահպանվող առաջին հանրապետության դրոշի էսքիզը և զինանշանի էսքիզը, որոնք պատկանում են Վրաստանի խորհրդարանին, սակայն պահպանվում է ազգային արխիվում:
Հունիսի 28-ին որոշումն ստորագրել է Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեն:
Վրաստանի Առաջին Հանրապետության զինանշանի ստեղծման մրցույթը հայտարարվել է 1918 թ. օգոստոսի 26-ին: Ավելի ուշ, 1918 թ. սեպտեմբերի 30-ին, նկարիչներ՝ Դմիտրի Շեվարդնաձեն և Դավիթ Կակաբաձեն Սբ. Գեորգին են պատկերել՝ նստած սպիտակ ձիու վրա և պայքարում է վիշապի դեմ: Մրցույթի մեկ այլ պայմանի համաձայն` վրացական ոճը պետք է պաշտպանված լիններ զինանշանի վրա:
Վրաստանի Առաջին հանրապետության զինանշանը իրենից ներկայացնում է յոթանկյուն աստղ՝ երիզված ոսկե զարդանկարով։ Կենտրոնում սուրբ Գեորգին է՝ ոսկյա սմբակավոր սպիտակ ձի հեծնած։ Աջ ձեռքում նա պահում է արծաթե ծայրով ոսկյա նիզակ, իսկ ձախում՝ վահան, սուրբ Գեորգիի գլխավերևում փայլում է ութանկյուն ոսկե խաչ։ Այստեղից ձախ՝ ամիսն է, աջ՝ արևը։ Ամսից և արևից ներքև տեղակայված են երկու ութանկյուն աստղեր։ Ներքևում՝ ձիու տակ, պատկերված է լեռնային գագաթ։