«Գախարիա հեռացի՜ր» – Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի դիմաց վերսկսվել է հակաօկուպացիոն «Ամոթ է» խորագրով ցույցը։

«Մեր պահանջն անփոփոխ է՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հեռանա», – հայտարարում են ցույցի կազմակերպիչները։

Ազգային խմբերի կողմից մեկ օրով «խլված» տարածքը հակաօկուպացիոն ցույցի մասնակիցներն այսօր, հուլիսի 9-ի առավոտյան «հետ վերցրին» և բողոքի ցույցերի 20-րդ օրը նույնպես ելույթ ունեցան խորհրդարանի դիմաց պատրաստված բեմից։

1

5

19-օրյա ցույցերի ընթացքում, հուլիսի 8-ը միակ օրն էր, երբ ցույցի կազմակերպիչներն ու ցուցարարները ողջ գիշերն անցկացրեցին Ռուսթավելիի պողոտայում։

2

4

Գիշերը դրսում անցկացրին նաև ուլտրա-ազգայնական խմբավորման մասնակիցները, ովքեր ասում էին, որ օկուպացիան նրանց համար անընդունելի է, սակայն, սրա հետ մեկտեղ անընդունելի են նաև այն արժեքները, որոնք ընդունում են հակաօկուպացիոն ցույցի մասնակից երիտասարդները, այդ թվում նաև ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանումը։

Հուլիսի 8-9 գիշերը, երկու ցույցերն իրարից բաժանում էր ոստիկանական պատնեշը:

3

Բողոքի ցույցերի 20-րդ օրը, ցուցարարների գլխավոր և միակ պահանջը կրկին մնում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հեռացումը։

Ռիմա Մառանգոզյան