Խաղաղության կորպուսը շարունակում է ծառայել վրաց ժողովրդին և հուլիսի 5-ին 42 նոր կամավոր կանցկացնի երդմնակալության արարողություն, – այս մասին նշված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգերի կողմից տարածած տեղեկությունում:
Դեսպանության տեղեկությամբ, սա կամավորների 19-րդ խումբն է, որը ծառայելու է Վրաստանում:
Նոր ուսումնական տարվանից, երկրի 10 շրջաններում, կամավորների մասը Վրաստանի հանրային դպրոցներում կուսուցանի անգլերեն, իսկ մյուս մասը կաշխատի ոչ կառավարական սեկտորում և համայնքում գործող կազմակերպություններում: Այս շրջաններն են. Աջարիա, Գուրիա, Իմերեթի, Կախեթի, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի, Մցխեթա-Մթիանեթի, Ռաճա-Լեչխումի, Սամեգրելո և Սամցխե-Ջավախք:
«Խաղաղության կորպուսը Վրաստանում գործում է Վրաստանի կառավարության պաշտոնական հրավերով և ապահովում է որակավորված կադրերի տեղափոխումը Վրաստան, որոնք կնպաստեն երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև վրացիների և ամերիկացիների միջև փոխըմբռնման ձևավորմանը»,- նշված է դեսպանության տեղեկությունում: