Վրաստանի կառավարությունը մտադիր է ավտոպարկը փոխարինել էլեկտրամոբիլներով: Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան` էլեկտրամոբիլների արտադրության գործարանի նախագծի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:
Մայիսի վերջին, վրացական «I Group» ընկերությունը և չինական Changan Automobile կոնսորցիումը ստորագրեցին հուշագիր, համաձայն որի, Քութայիսիում սկսվում է Վրաստանի էլեկտրամոբիլների արտադրության առաջին գործարանը: I Group ընկերությունը գործարանը պետք է կառուցի 24 ամսվա ընթացքում:
Արդյունաբերական համալիրը նախատեսվում է կառուցել 100 հա տարածքում: Տարածքում կտեղավորվի նաև էկոապրանքանի, արևային վահանակներ և բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ձեռնարկությունները:
«Առաջիկա 10 տարիների ընթացքում մեր նպատակն է փոխարինել էկոլոգիապես անբարեհուսալի ավտոպարկը նոր էլեկտրամոբիլներով, այդ թվում, Վրաստանում արտադրվող էլեկտրամոբիլներով», – հայտարարել է Թուրնավան:
Նախարարի խոսքով, Քութայիսիում արտադրվող էլեկտրամոբիլները նախատեսված կլինեն ոչ միայն վրացական շուկայի համար:
Վրացական կողմի տվյալներով, գործարանը տարեկան կարտադրի 40 հազար էլեկտրամոբիլ, որոնցից մի մասը կգնա ներքին շուկա, իսկ երկրորդը՝ ԵՄ երկրներ արտահանելու համար:
Արտադրության ժամանակ աշխատանքով կապահովվի մինչև 300 բնակիչ, իսկ ձեռնարկության մեկնարկից հետո 18 ամիս անց, կհավաքվի առնվազն 5000 էլեկտրամոբիլ:
«Մենք կանաչ տնտեսություն ենք կառուցում: Սա նշանակում է, որ մենք կզարգացնենք էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ:
Ընկերությունը կարտադրի էլեկտրամոբիլի չորս մոդել: Կառավարությունը հուսով է, որ Վրաստանում արտադրված էլեկտրամոբիլներն «արտադրված է Վրաստանում» վերտառությամբ, կդառնան եվրոպական երկրների շուկաներում Վրաստանի հիմնական արտահանման արդյունքը:
Էլեկտրական տրանսպորտային միջոցների արտադրության Քութաիսիի գործարանը հենց այդպիսի նախագիծ է: Կարևոր է, որ նշված ձեռնարկությունը բացվում է հենց Քութայիսիում, որը հայտնի է իր արդյունաբերական ավանդույթներով: Այսպիսով, Քութաիսին վերադարձնում է մեքենաշինության մայրաքաղաքի իր կարգավիճակը», – նշել է Թուրնավան:
Նյութը՝ bizzone.info-ի