Խորհրդարանի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է։ Կազմակերպիչներից մեկի, Շոթա Դիղմելաշվիլու հայտարարությամբ, մինչև Գիորգի Գախարիայի պաշտոնաթողությունը ցույցերը չեն դադարի։

2

Ցույցի մասնակիցները Գախարիայի հասցեին գոռում են – “ԳՆԱ՜”։

Հավելենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվում է թվով 9-րդ բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջները նույնն են՝ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքները կշարունկվեն այնքան ժամանակ քանի դեռ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տվել:

Ցուցարարների երկու պահանջները՝ համամասնական խորհրդարանական ընտրություններ և հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա ակցիան ցրելու հետևանքով ձերբակալվածներին ազատ արձակումը կառավարության կողմից կատարվել են: Սակայն նախարարի հրաժարականի մասով կառավարությունը չի ուզում զիջել: