Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարբեր ծառայություններում երեք մասնագետների թափուր աշխատատեղերի համար ավարտվել է հայտերի ընդունումը: Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա շուտով:
Թափուր աշխատատեղեր կան գենդերային, զինվորական հաշվառման ծառայության եւ իրավաբանական ծառայության մասնագետի համար, ինչպես նաև իրավաբանի հաստիք իրավաբանական բաժնում: Այս 3 թափուր աշխատատեղերի համար հավակնում է 67 թեկնածու: Հայտերի մեծամասնությունը գենդերային մասնագետի հաստիքի համար է:
«33 մարդ հայտ է ներկայացրել գենդերային մասնագետի հաստիքի համար, որոնցից 40% -ը տղամարդիկ են», – ասում է քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Ստեփան Եզոյանը:
Շուտով կհայտարարվի հարցազրույցի օրը:
Շուշան Շիրինյան