Տարածաշրջանային ենթակառուցվածքի զարգացման նախարարության համար, ISET եւ GIPA կազմակերպություններն առաջնահերթ արտադրությունը բացահայտելու ու նրանց զարգացման համար առաջարկություններ տալու նպատակով Վրաստանի բարձրալեռ շրջաններում ուսումնասիրություն են անցկացրել:
Հունիսի 24-ին ENPART-ի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ ISET- ի եւ GIPA- ի կողմից անցկացված ուսումնասիրության շնորհանդեսը, որը ֆինանսավորվել էր Եվրամիության եւ UNDP -ի կողմից, CTC հետազոտական կենտրոնի աջակցությամբ:
Հարցումը հավաքվածներին ներկայացրեց ISET- ի ներկայացուցիչ Սալոմե Գելաշվիլին եւ GIPA- ի ներկայացուցիչ Սերգո Թուրմանիձեն:
Այս ուսումնասիրության նպատակը լեռնային շրջաններում տնտեսական ներուժի բացահայտումն էր: Ուսումնասիրության համար ընտրվել էին բարձրալեռ շրջաններ, յուրաքանչյուր մարզից երկուական մունիցիպալիտետ եւ միայն Կախեթից՝ երեք: Սամցխե-Ջավախեթից ընտրվել էին Ախալցիխեի եւ Բորժոմի մունիցիպալիտետները: Ախալքալաքի մունիցիպալիտետը ցուցակում չկար:
ISET- ի ներկայացուցիչ Սալոմե Գելաշվիլիի խոսքով, այն քաղաքներն էին ընտրվել, որոնք հանդիսանում են ֆորմալ կենտրոն:
Ընտրված շրջաններում առաջնային ոլորտները կաթնամթերքի արտադրությունն է եւ տուրիզմը:
«Անասնապահությունը լեռներում հիմնականում առաջնային է, իսկ երկրորդը` տուրիզմի զարգացումը: Անասնապահությունը բոլոր մարզերում զարգացած է, չնայած առկա են խնդիրներ, օրինակ, որ տնտեսությունները փոքր են, ցածր արտադրողականությամբ: Ամենակարեւոր առաջարկներից մեկը համարվում է ֆերմերներին օգնությունը ընդլայնվելու համար, որպեսզի Վրաստանն ավելի քիչ կախված լինի ներկրված կաթի փոշուց, որը ներկայումս մեծ մասշտաբով օգտագործվում է արտադրության մեջ: Ինչ վերաբերում է բարձրալեռ շրջաններում զբոսաշրջությանը, հարկ է զարգացնել բոլոր տեսակի հյուրանոցային ծառայությունները: Այս ոլորտում ենթակառուցվածքների զարգացման խնդիր կա », -ասաց Սալոմե Գելաշվիլին:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, այս երկու կատեգորիաները տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են զարգացած: Համեմատելով այլ տարածաշրջանների հետ, Սամցխե-Ջավախքում առաջնահերթություն է համարվում կաթնամթերքի արտադրությունը, սակայն տուրիզմի համար ենթակառուցվածքները լավ չեն զարգացած:
«Մեր նպատակն էր մշակել Տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման նախարարության համար առաջարկներ, որը հետաքրքրված էր այս ուսումնասիրությամբ, որպեսզի մշակի տարածաշրջանային զարգացման ռազմավարություն եւ ցանկանում էր իմանալ, թե որ ոլորտին ավելի մեծ ուշադրություն դարձնի, – ասաց Սալոմե Գելաշվիլին:
Ուսումնասիրության շնորհանդեսից հետո հանդիպումն անցավ հարց- պատասխան ձեւաչափով, որտեղ ներկայացվեցին առաջարկներ, որ հեագայում առավել կոնկրետացնել ուսումնասիրված ոլորտներն ու առաջարկությունները եւ այլն:
Այնուհետև, GIPA- ի ներկայացուցիչ Սերգո Թուրմանիձեն հավաքվածներին ներկայացրեց AGRODEALS նոր կայքը, որտեղ ֆերմերները կարող են առցանց իմանալ միջազգային հարթակում գյուղատնտեսական ապրանքների առեւտրի մասին, գտնել գնորդներ կամ որևէ ապրանք, օրենքներ, ինչպես նաեւ ապրանքային շուկայի վերլուծություն եւ շատ ավելին:
Շուշան Շիրինյան