«Georgian Airways» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել կապված ռուսաստանյան իշխանությունների սահմանած՝ դեպի Վրաստան չվերթների արգելքների հետ։ Ինչպես գիտեք, պատժամիջոցները կկիրառվեն այս տարվա հուլիսի 8-ից:

Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան չվերթները: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ արգելքն ազդում է նաև վրացական ավիաընկերությունների վրա:

Եթե արգելքը գործի հուլիսի 8-ից, «Վրացական ավիաուղիները» իր ուղևորներին կառաջարկի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտ չվերթը»,- ասել են ընկերությունից: