Հունիսի 18-21-ն Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում անցկացվեց ֆուտբոլի առաջնություն Ախալքալաքի շրջանի դպրոցականների միջև:
Բեժանո գյուղում կայացած ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի շրջանի 30 գյուղերի դպրոցական թիմեր:
Առաջնության հաղթող է ճանաչվել Բեժանո գյուղի թիմը:
Իսկ երկրորդ տեղը գրավել է Արագվա գյուղի թիմը:
Երրորդ տեղը գրավել է Ալաթուման գյուղի դպրոցականների թիմը: Մրցաշարի ավարտին գավաթներով և մեդալներով են պարգևատրվել մրշաշարի մասնակից բոլոր թիմերը:
Առաջնությունը կազմակերպվել էր դպրոցի վարչության ու աշակերտների կողմից: Հաղթողներին գավաթներով ու մեդալներով պարգևատրումը նույնպես ապահովել էր Բեժանո գյուղի դպրոցական թիմը:
«Առաջնությունը մենք ենք կազմակերպել, դպրոցի վարչության և աշակերտների համատեղ ուժերով»,- ասում է Բեժանո գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Խաչատուր Մկոյանը:
Թիմերին քաջալերելու էին եկել, ոչ միայն Բեժանո գյուղի ֆուտբոլասերները, այլև հարևան գյուղերի: