Այսօր, հունիսի 21-ին Ախալքալաքի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբից ընկած 7 տարեկան երեխային տեղափոխել են Երևան:

Երեխան միայն կոտրվածքներ է ստացել և վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ վերջինս Հայաստանի քաղաքացի է և Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երևան:

Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: