Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչները բողոքում են, որ այս տարի գազարը չի ծլել: Հատուկենտ սերմեր են աճել:

Բեժանո գյուղը հայտնի է գազարով: Այստեղ յուրաքանչյուր ընտանիք, շատ թե քիչ գազար է ցանում:
Որոշ ընտանիքների համար գազարի մշակումը եկամտի միակ աղբյուրն է:

Գյուղացիներն ամիս ու կես առաջ գազար են ցանել, սակայն հիմա դաշտերում գազարի եզակի ծիլեր են նկատվում, գազարի փոխարեն մոլախոտ է աճել:

Ard 2

Գալուստ Չարչյանը 1000 լարի է ծախսել գազարը ցանելու համար: Նրա խոսքերով, սա եկամտի միակ աղբյուրն է:

«Ահա, տեսեք, ինչ անենք, 1000 լարի եմ ծախսել, 27 սոտ ցանել եմ, բայց գազարի փոխարեն մոլախոտ է աճել»,- ասում է Գալուստ Չարչյանը:

Ard 2

Բեժանո գյուղի մեկ այլ բնակիչ՝ Մաթևոս Խաչատրյանի խոսքերով, իր հողամասում աճած գազարները կարելի է մատերի վրա հաշվել:

Գյուղի բնակիչները նշում են՝ փոշմանել են, որ բերքը չեն ապահովագրել, բայց հույս ունեն պետության կողմից ինչ-որ օգնություն կլինի:

Բրատիսլավ Իգիթխանյան