Ախալցիխեից Ախալքալաք մտնելիս, Շոթա Ռուսթավելիի արձանի կողքին, Վրաստանի քարտեզը կհայտնվի: Սպասարկման կենտրոնը գեղեցիկ անակնկալ է պատրաստում մեր քաղաքի այցելուների համար:

Արդեն մի քանի օր է, ինչ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները, Շոթա Ռուսթավելիի արձանի կողքին շինարարական աշխատանքներ են իրականացնում: Սա Կենտրոնի հերթական անսովոր նախագիծն է:

qartez

«Մեր կենտրոնի աշխատակազմով որոշել էինք Շոթա Ռուսթավելիի արձանի շրջակայքը բարեկարգել: Բարեկարգման և կանաչապատման բաժանմունքի պետ Աղվան Աբաջյանի հետ որոշեցինք, որ սարքենք Վրաստանի քարտեզը ձեռքերի վրա պահած: Այսինքն, մենք մեր պետությունը ձեռքերի վրա պետք է պահենք»,- ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Սպասարկման կենտրոնից հայտնում են, եթե եղանակը խոչընդոտ չհանդիսանա, ապա 2-3 օրից իրենք կավարտեն աշխատանքը:

rustaveli

Ախալքալաքի մուտքին կառուցվող քարտեզը ներկված կլինի Վրաստանի դրոշի գույներով, 7 մետր երկարությամբ և երկու մետր լայնությամբ:

Այս նախագծի իրականացման համար հատկացվել է ընդամենը 150 լարի՝ ներկի ու ցեմենտի համար, իսկ մնացած անհրաժեշտ շինանյութերը Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն են իրենց տներից բերել: