Զակ-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա ճանապարհի, 1300 մ հատվածի, վերանորոգման աշխատանքները սկսվել են: Պատրաստվում է ասֆալտապատման հիմքը:

Հատվածը սկսվում է Արագվայի լեռնադահուկային կենտրոնից եւ հասնում Զակ գյուղ: Առայժմ շինարարական ընկերության աշխատողները նախապատրաստում են ասֆալտապատման համար հիմքը:

Այդ աշխատանքների տենդերը 653,300 լարիով շահել է «Արալի» ընկերությունը, նախնական գումարը եղել է 655,990 լարի: Մրցույթին մասնակցել է երեք ընկերություն:

«Արալի» ընկերության օպերատոր Ռամազ Զեդգինիձեի խոսքերով, նրանք մանրախիճը հարթեցնելու աշխատանքները սկսել են հունիսի 11-ին:

«Մենք հողը հեռացրեցինք ճանապարհի վերեւի շերտից եւ լցրեցինք մանրախիճ ու արդեն երկու օր է աշխատում ենք, հարթեցնում ենք այն, նախապատրաստում հիմքը: Կփորձենք արագ ավարտել այս աշխատանքը եւ այնուհետեւ գնալու ենք Վաչիան», – ասաց ընկերության օպերատոր Ռամազ Զեդգինիձեն:

Ընկերությունն աշխատանքները պետք է ավարտի մինչեւ այս տարվա օգոստոսի կեսը:

Շուշան Շիրինյան