Վրաստանի Քննությունների գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է 2019 թվականի միասնական ազգային քննությունների ընդունելության նվազագույն և առավելագույն անցողիկ միավորները: Ինչպես նաև հայտնի է յուրաքանչյուր քննության տևողությունը։

Վրաց լեզու և գրականություն առարկայի քննությանը հատկացված է 3 ժամ 45 րոպե ժամանակ, իսկ անցողիկ նվազագույն միավորը 18 բալ է, իսկ առավելագույնը՝ 70:

Ընդհանուր ունակություններ քննությանը հատկացված է 1 ժամ 35 րոպե ժամանակ: Քննությունը կանցկացվի բանավոր, նվազագույն անցողիկ միավորը 24-ն է, իսկ առավելագույնը՝ 80:

Մաթեմատիկայի քննության համար հատկացված է մաս 1 ժամ 40 րոպե ժամանակ: Նվազագույն անցողիկ շեմը 15 միավորն է, իսկ առավելագույնը՝ 59:

Օտար լեզվի քննության համար հատկացված է 2 ժամ 30 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 17 միավորն է, իսկ առավելագույնը՝ 80:

Գրականության քննության համար հատկացված է 4 ժամ, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Պատմության քննության համար հատկացված է 2 ժամ 40 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Կենսաբանության քննության համար հատկացված է 2 ժամ 30 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Քիմիա քննության համար հատկացված է 3 ժամ 40 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 19 միավորն է, իսկ առավելագույնը՝ 75:

Ֆիզիկա քննության համար հատկացված է 3 ժամ 40 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 19 միավորն է, իսկ առավելագույնը՝ 75:

Ուսանողների դրամաշնորհային մրցույթի համար հատկացված է 2 ժամ 35 րոպե:

Կիրառական արվեստ քննության համար հատկացված է 3 ժամ, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Քաղաքացիական կրթություն առարկայի քննության համար հատկացված է 3 ժամ 10 րոպե, նվազագույն անցողիկ շեմը 16 միավորն է, իսկ առավելագույնը՝ 60:

Աբխազերեն լեզվի քննության համար հատկացված է 4 ժամ 40 ժամանակ, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Օսերեն լեզվի քննության համար հատկացված է 4 ժամ ժամանակ, նվազագույն անցողիկ շեմը 18 միավորն է, իսկ առավելագույնը՝ 70:

Ռիմա Մառանգոզյան