Նինոծմինդայում անցկացվում է կովերի ու խոզերի արհեստական բեղմնավորում, այս կենդանիների մսի և կաթի արտադրությունը մեծացնելու համար, սակայն Նինոծմինդայում չեն շտապում արհեստականորեն բեղմնավորել սեփական խոշոր եղջերավոր անասուններին:
Նինոծմինդայի շրջանի բնակիչների մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ, էկոլոգիապես մաքուր միս և կաթ ստանալու համար այստեղ կա մեծ պոտենցիալ` լայն արոտավայրերի տեսքով: Սակայն գործնականում կենդանիների բուծումը այնքան էլ շահավետ չէ:
Ըստ փորձագետների ավելի շատ կաթ և միս ստանալու համար, ժամանակ առ ժամանակ պետք է փոխել կենդանիների ցեղատեսակը: Մինչև վերջերս խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակի փոփոխությունը եղել է շատ ավելի դժվար: Սկսած 2015 թվականի մայիսից` Նինոծմինդայում սկսեց գործել խոշոր եղջերավոր անասունների և խոզերի արհեստական բեղմնավորման ծառայություն: Այս ծառայությունը տրամադրում է անհատ ձեռնարկատեր Սոսիկո Ամիրխանյանի ղեկավարած ընկերությունը:
Զոոտեխնիկ Արշալույս Աղջոյանը, ով անմիջականորեն ներգրավված է, այդ գործում, ասում է, որ անհատ ձեռնարկատեր Սոսիկո Ամիրխանյանը պայմանագիր է կնքել «Կովկասյան գենետիկա» ընկերության հետ, և սույն պայմանագրի հիման վրա ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ և անհրաժեշտ գենետիկական նյութեր:
«Դա նոր ցեղատեսակի կովեր են. Շվից, Ջելսի, Հոլսթեյն: Տեղական կովերի հետ ընտրասերման օգնությամբ կարելի է ստանալ խոշոր եղջերավոր անասունների մի ցեղ, որոնք կարող են հարմարվել տեղական պայմաններին և տալ մսի ու կաթի բարձր արտադրություն: Մենք պարզապես պետք է բարելավենք տեղական ցեղատեսակը, որ այն կարողանա տալ ավելի շատ կաթ ու միս», – ասում է մասնագետը:
Մայիս ամսից մինչև այսօր Նինոծմինդայի շրջանում իրականացվել է 20 կովի ու 40 խոզի արհեստական բեղմնավորում: Առաջին արդյունքները կերևան սեպտեմբերի 5-ին, երբ առաջին անգամ խոճկորներ կծնի առաջին բեղմնավորված խոզը: Մի կովի բեղմնավորումը արժի 50 լարի, իսկ խոզինը ` 70 լարի: Եթե բեղմնավորումը չի հաջողվում առաջին անգամից, երկրորդ անգամ արդեն ծառայությունն անվճար է, բայց եթե երկրորդ անգամ էլ չի հաջողվում , ուրեմն կենդանին ունի բուժման կարիք:
Լուրը կենդանիների արհեստական բեղմնավորման հնարավորության մասին անհատ ձեռնարկատերը հանրությանն է հասցնում գյուղերում հանդիպումներ անցկացնելով: Բնակչության շրջանում կա երկակի մոտեցում խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման:
Ըստ Դիլիֆ գյուղի բնակչի, նրանք չգիտեին, որ Նինոծմինդայում հնարավոր է արհեստական բեղմնավորում. «Մենք չենք լսել այդ մասին, և չգիտենք, ինչքան ես գիտեմ, եթե մեր կովերին արհեստականորեն բեղմնավորել, նրանք չեն կարող ծնել այդ հորթերին, քանի որ նրանք մեծ են, մենք ունենք ցուլ և մեզ պետք չէ արհեստական բեղմնավորում»:
Ըստ զոոտեխնիկի, նախքան բեղմնավորումը, անցկացվում է կենդանու ստուգման և ընտրության գործընթաց, և դեպքեր, երբ կենդանին չի կարող ծնել քիչ հավանական է:
Գյուղ Սաթխայում տեղյակ են արհեստական բեղմնավորման հնարավորության մասին: «Սա շատ լավ է, կովերի և խոզերի արհեստական բեղմնավորման օգնությամբ մենք կարող ենք ստանալ բարձր որակի արտադրանք` միս և կաթ: Նախկինում, խորհրդային ժամանակներում, միշտ իրականացվում էր կովերի արհեստական բեղմնավորում, Սովետի փլուզումից հետո կանգ առավ, պայմանավորված այն հանգամանքով, որ չկային պայմաններ և հնարավորություններ,այժմ լավ հնարավորություն է ընձեռվել ֆերմերների համար` փոխել ցեղատեսակը և ստանալ լավ արտադրանք “, – ասում է Սաթխա գյուղի բնակիչը:
Բորիս Ղարսլյան