Ախալքալաքի մունիցիպալիտետը հրաժարվել է տարածաշրջանի կարիքավոր ընտանիքների համար նախատեսված 300 խոր/մ վառելապայտը Բակուրիանից բերել, հիմնավորելով, որ վառելափայտը ցածրորակ է:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ի N 2234 որոշման համաձայն, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Բորժոմի եւ Թուշեթի մունիցիպալիտետներին հատկացվել էր վառելափայտ, որ բաժանվեր այս շրջաններում ապրող բացառապես կարիքավոր ընտանիքներին:
Այս ծրագրի շրջանակներում, Ախալքալաքի մունիցիպալիտետից 141 ընտանիք դեռ 2019 թ. հունվարին պետք է ստանար 2-3 խոր/մ վառելափայտ: Ախալքալաքի մունիցիպալիտետի Շրջակա միջավայրի պաշտպանության ծառայության բնապահպանության գործակալության ղեկավար Ռամազան Խուցիշվիլու խոսքով, սկզբում եղանակային պայմաններն էին խանգարել, շատ ձյուն էր եղել, եւ նրանք անտառից չէին կարողացել դուրս բերել փայտը: Այնուհետեւ, մայիսի սկզբին, քաղաքապետարանի աշխատակիցները գնացել էին տեղում տեսնելու ծրագրով նախատեսված վառելափայտը:
«Մենք եղանք Բակուրիանում, տեսանք, շատ վատ վառելափայտ էր՝ հին, վատ վառվող, և մենք հրաժարվեցինք: Մենք չկարողացանք լավ վառելափայտ գտնել: Նամակ ենք գրել գործակալություն, տեսնենք, թե ինչ կպատասխանեն», – ասաց Ռամազ Խուցիշվիլին:
Անվճար վառելափայտ անապահով ընտանիքներին
Կարիքավոր ընտանիքները հասանելիք վառելափայտը դեռ չեն ստացել