Այսօր, հունիսի 6-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Մուրջի» պարային համույթի համերգը:
Արդեն մի քանի տարի է, ինչ «Մուրջի» վրացական ազգային պարային համույթը համերգ է կազմակերպում ուխտավորների համար, ովքեր ուխտագնացություն են կատարում Փոկայից դեպի Մցխեթա: Հունիսի 3-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ համերգ: Համույթը հանդես է գալիս տարբեր միջազգային փառատոներում:
Այսօր Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ համույթի առաջին մենահամերգը: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, ովքեր եկել էին «Մուրջի» համույթի երիտասարդական էներգիայով լցված պարերը վայելելու:
Պարողների նրբագեղություն և արհեստավարժությունն առաջին վայրկյաններից տպավորեցին հանդիսատեսին:
Նազանքով և նրբագեղ կանացի պարերը համակցվում էին տղամարդկանց պայծառ ու հպարտ մարտական պարերով: Կայծերը ցայտում էին, երբ բեմին սկսվեց սուսերով պարը: Պարողները կարծես ճախրում էին բեմում՝ մերթ շարժվում էին սահուն ու նուրբ, մերթ դղրդացնում էին բեմը:
«Մուրջի» համույթն առաջին անգամ է հանդես եկել մենահամերգներով, ինչը շատ բարդ էր պարողների համար, նրանք պետք է վայրկյանապես տրամադրվեին նոր պարի համար եւ փոխեին իրենց հագուստը, սակայն անսամբլը հաղթահարեց իր առջև դրված խնդիրները փայլուն կերպով: Համերգն անցավ մեկ ակնթարթի պես: