Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածով 1,698 վագոն բեռնափոխադրում է իրականացվել:
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի` Մամուկա Բախտաձեի ամենամյա զեկույցում, որը ներկայացվել է երկրի խորհրդարան:
Փաստաթղթի համաձայն՝ «Մարաբդա-Կարծախ» երկաթուղային գծով տեղափոխված 711 բեռնատար վագոնները ժամանել են Ադրբեջանից, իսկ 987-ը՝ Թուրքիայից:
Բեռների ընդհանուր ծավալը կազմել է 55,255 տոննա: Ադրբեջանից բեռնափոխադրումների ծավալը կազմել է 23,775 տոննա, իսկ Թուրքիայից Ադրբեջան` 31,480 տոննա: