Թոթխամ գյուղում Ախալքալաքի մունիցիպալիտետը տարածք է սեփականաշնորհում խաղահրապարակ կառուցելու համար: Սակայն սեփականաշնորհման հայտը Հասարակական ռեեստրի ազգային գործակալություն ներկայացված է նույն Գործակալության կողմից:

Պետական ռեեստրի կայքում առկա ինֆորմացիայի համաձայն, պետությունը դիմում է պետությանը Թոթխամ գյուղում տարածք սեփականաշնորհելու համար: Jnews-ը փորձեց պարզել, թե իրականում ինչ տարածք է սեփականաշնորհվում և ում կողմից:

Թոթխամ և Կորխ գյուղերի լիազոր Մեսրոպ Իրիցյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Իհարկե, տեղյակ եմ, այդ տարածքը պետական սեփականություն է, հիմա Ախալքալաքի շրջանն իր բալանսին է վերցնում այդ տարածքը, որպեսզի կարողանանք խաղահրապարակ կառուցենք: Կոնկրետ չեմ կարող ասել, բայց մոտավոր 300 մետր քառակուսի տարածք է»:

Նշենք, որ Ախալքալաքի շրջանի Թոթխամում «Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում 10 000 լարի է հատկացվել, որով գյուղում մանկական խաղահրապարակ կկառուցեն և գյուղի կամուրջը կնորոգեն: