Սկսվել է Բավրա-Կարտիկամ-Աբուլ ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Կասֆալտապատվի 2 կմ ճանապարհ:

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Բավրա-Կարտիկամ–Աբուլ գյուղերը կապող ճանապարհը կվերանորոգվի:

Այս փուլում ճանապարհը գրեյդերով հարթեցվում է:

Վերակառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 2 կմ, իսկ աշխատանքների կատարման համար հատկացված գումարը` 1,048,150 լարի:

1111111111

Տենեդրի նախնական գումարը կազմել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը շահել է 1,006,224.00 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը:

Վերջնական վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2020 թ. դեկտեմբերի 30-ը:

Նշենք, որ երկար տարիներ է ճանապարհի այս հատվածի վերանորոգումը բնակչության համար քննարկման առարկա է:

Կարտիկամի բնակիչների խոսքերով, սկզբում նրանց խոստացել էին վերանորոգել 2,5 կմ, սակայն հետո կրճատել էին:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի վերականգնման ծրագիրը ներառում էր 2,5 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքներ, սակայն գումարը բավարար է միայն 2 կմ-ի համար: Քաղաքապետարանի հավաստմամբ` մնացած կես կիլոմետրը կասֆալտապատվի միջոցներ լինելու դեպքում: