Այսօր, մայիսի 28-ին, ամբողջ աշխարհի հայությունը նշում է Անկախության օրը կամ Առաջին Հանրապետության օրը: Այս տոնը նշվեց նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում:

Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ: Երիտասարդները պատրաստել էին հետաքրքիր ծրագիր, որը ներառում էր ժողովրդական պարեր, հայրենասիրական երգեր, հայ մեծ գրողների բանաստեղծությունների ասմունք:

Տոնակատարության ավարտին Տեր Նարեկը Երիտասարդական կենտրոնի սաներին եւ նրանց ուսուցիչներին շնորհակալություն հայտնեց միջոցառումը պատրաստելու համար:

«Ասում են, որ այն ինչ հեշտ են ձեռք բերում, հեշտ էլ կորցնում են: Մենք մեծ ջանքերով ենք ձեռք բերել մեր անկախությունը: Անհրաժեշտ է պահպանել այն եւ թույլ չտալ, որ հայ ժողովուրդը երբեւէ կորցնի իր ազատությունը », – ասաց նա:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադեւոսյանը նույնպես շնորհավորեց ներկաներին այս տոնի կապակցությամբ. «Այսօր ամբողջ աշխարհում Անկախության տոնի կապակցությամբ տոնակատարություններն անցկացվում են բաց երկնքի տակ: Մենք նույնպես ցանկացանք առանձնացնել մեր այսօրվա միջոցառումը մնացածից եւ այն անցկացնել դպրոցի բակում, որպեսզի բոլորը կարողանան միանալ: Անկախության ձեռքբերումը հայերի համար շատ դժվար ճանապարհներով է տեղի ունեցել, մեծ կորուստներով եւ արյունով, բայց մենք պետք է պահպանենք այս հաղթանակը եւ փոխանցենք այն մեր ապագա սերունդներին »:

kentron

kentron8

kentron6

kentron7

kentron3

kentron2